-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Այս անգամ 1 օր ենք անցկացրել Muraba-ի հիմնադիր (տանտիրուհի) Թամարա Աբաջյանի հետ։
տանը
Առավոտյան շուտ եմ արթնանում, երբ բոլորը դեռ քնած են։ Ունեմ ֆիկուսի ժամ, երբ վերանում եմ աշխարհից և մենակ եմ մնում իմ մեկ բաժակ սուրճի հետ։
աշխատավայրում
Աշխատանքային առավոտներս ավելի ակտիվ են։ Գալիս եմ Muraba, հավաքում եմ տունը, մաքրում եմ բակը, գնումներ եմ կատարում։
Muraba-ի մասին
Ամեն ինչ սկսվել է Art Room կոչվող handmade կղզյակներից։ Այսօր ունեմ երկու այդպիսի կետ Դալմա և Երևան մոլերում, որտեղ ցուցադրվող տեսականու մի մասը Muraba-ում նույնպես ներկայացված է։ Muraba-ն տուն է, որը տալիս է հնարավորություն մեկ տեղից ձեռք բերել տարբեր իրեր։ Անվանումն ընտրվել է բազմաթիվ տարբերակներից։ Մնացած անվանումներն ինչ-որ նշանակություն կամ խորհուրդ ունեին, սակայն երբ մարդկանց կարծիքն էի լսում մուրաբա անվան վերաբերյալ, նրանք ժպտում էին։ Muraba անունն ավելի էմոցիոնալ և դրական էներգետիկա ունեցող է։
Մեկ տարի 2 ամիս է մարդիկ գալիս են այստեղ և վայելում իմ հեղինակային խոհանոցի տարատեսակ ուտեստները։ Ինչպես բոլոր տներում, այստեղ նույնպես ուտելիքը կարող է մի օր օրինակ մի փոքր կծու ստացվել։ Սա տուն է, որտեղ բոլորն իրական են և ազատ։ Միշտ սիրում եմ մարդկանց ասել, որ իրենք կենտրոնում տուն ունեն։
Լավ աշխատակիցը
Մարդիկ թիմային աշխատանքի սովոր չեն։ Բոլորը ծնվել են ղեկավարելու համար կամ էլ ընխճախտի մեջ են։ Պետք է քո գործի երկրպագուն լինես ու ձգտես լինել առաջատար՝ ցանկացած բնագավառում։
Ես աշխատակիցներին ընտրելիս՝ նրանց տալիս եմ անսահման ազատություն, հետո հետևում եմ, թե ինչպես են նրանք դա օգտագործում։
Մասնագիտությունը և բիզնեսը
Մասնագիտությամբ ռեժիսոր եմ։ Muraba-ն ինչ-որ առումով իմ ֆիլմն է, այն ավելի կենդանի է։ Թեև հնարավորություն չեմ ունենում այն հետո դիտել, աշխատում եմ ֆիլմը ստեղծել տեղում և ապրել դրա մեջ։ Բիզնեսին զուգահեռ՝ միշտ զբաղվել եմ ռեսժիսուրայով։ Մի քանի տարի առաջ սկսեցի մանկական ֆիլմ նկարահանել։ Ընթացքում առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով դադար վերցրի, սակայն այն անպայման հասցվելու է ավարտին։
Գործարար կնոջ 1 օրը․ Go Travel-ի հիմնադիր Լիանա Սահակյան
Ընդմիջում
Ընդմիջումներին հազվադեպ եմ դուրս գալիս։ Կեսօրներս շատ տարբեր են լինում։ Եթե ժամանակ եմ ունենում դուրս եմ գալիս քայլելու, ինչ-որ տեղում սուրճ եմ խմում կամ քայլում եմ։ Ամենաշատը սիրում եմ նստել պատուհանագոգերին։
Ոգեշնչող կինը
Ինձ ոգեշնչում է մեր հարևան Վարդուշը, Ժաննա դ՛ Արկը և Շանելը։ Վերջինս կոտրել է այն կարծրատիպը, որ պահանջարկը ձևավորում է առաջարկ։
Երազանք
Muraba-ն պետք է մեծանա ու դառնա սեփական տուն, որտեղ կլինեն տարբեր արվեստանոցներ և մեծ սրճարան, կարուձևի արվեստանոցում ստեղծված իրերը տեղում կվաճառվեն։
Պետք է այրվել նոր բան ստեղծելու ցանկությունից։ Համախոհներ են պետք, ովքեր իմ երազանքը կկարողանան իրենցը դարձնել։
Աշխատանքային փոխհարաբերությունները
Ժամանակին եղել եմ վաճառողի դերում, այսինքն ավելի լավ եմ պատկերացնում աշխատակիցների հոգեբանությունը։ Ես հոգատար եմ, բայց երբեմն էլ խիստ, քանի որ անցել էլ այն ամենի միջով, ինչում հիմա նրանք են, և լավ եմ հասկանում ցանկացած մանրուք։
Երևանում սիրելի վայր
Հաճախ գնում և նստում եմ Կասկադի աստիճաններին։ Այնտեղ դու և՛ ամեն ինչի կենտրոնում ես, և՛ դրանից հեռու։ Կասկադում գտնվելիս՝ վերանում եմ աշխարհից․ մի անգամ զբոսաշրջիկներն ինձ շփոթել էին արձանի հետ (ծիծաղում է):
Հանգիստը
Շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ գնում եմ պարելու։ Դա ինձ համար հանգստի լավագույն տարբերակն է։ Երբ ունենամ այնպիսի թիմ, որի վրա կարող եմ հույս դնել, հանգիստ կկարողանամ դուրս գալ, ուր որ կուզեմ։
Ոլորտի սկսնակներին
Սեփական կարողությունները պետք է կարողանալ ճիշտ գնահատել։ Պետք է չհանձնվել, անգամ, երբ անելանելի վիճակում ես։ Եթե կա գաղափար, դրա իրագործումը մի՛ հետաձգեք։ Բիզնես-ծրագիր ունենալը ցանկալի է, սակայն ընթացքում կարող են շատ անկանխատեսելի բաներ առաջանալ։ Երբեմն պետք է պարզապես ծրագրից դուրս մտածել։
Երբ կա գաղափար դու պարտավոր ես իրագործել այն։
Գործարար կնոջ 1 օրը․Laki Dessert Art Studio-ի հիմնադիր Լիկա Լևոնյան
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո