Գործարար կնոջ 1 օրը․ «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյան - VNews

Գործարար կնոջ 1 օրը․ «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյան

Այս անգամ 1 օր ենք անցկացրել «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանի հետ։

Առավոտը

տանը

Լինում են օրեր, երբ ինձ համոզում եմ քնել միայն նրա համար, որ առավոտյան պատուհանի մոտ կանգնած վայելեմ սուրճս։ Այդ 15 րոպեն է որոշիչ դառնում՝ ողջ օրվա լավ կամ վատ շարունակության համար։

աշխատավայրում

Ունեմ առավոտվա երկու սցենար։ Եթե իմ առավոտը սկսվում է «Լոֆթի» խոհանոցից, ու մենք սրճում ենք, այդ պրոցեսը վերածվում է հետաքրքիր զրուցելու, շաբաթ-կիրակին քննարկելու, մեկս մյուսի տրամադրությունը հասկանալու լավ առիթի։ Սակայն դրանք ժամանակի կլանիչներ են և եթե, դրանց պարբերականությունը մեծ լինի, կնշանակի, որ օրվա կարևոր գործերը, որոնք ղեկավարները, սովորաբար, անում են օրվա առաջին կեսին, պարզապես մնացել են ստվերում։

Հաճախ ինքս եմ ստեղծում այս առիթը՝ գրասենյակի աշխատակիցներին ուղարկելով  քիչ առաջ գնածս ախորժալի էկլերների լուսանկար։ Իհարկե, սա հաճելի է, սակայն չպետք է վերածվի ավանդույթի։

 

Սու՞րճ, թե՞ թեյ

Երբ ուսանող էի, սուրճ շատ էի սիրում։ Թեև լինում են հատուկ օրեր, երբ սուրճ ըմպելու ցանկությունս մեծ է լինում, միևնույն է, սրճամոլ չեմ և ինձ համար սրճելն արարողություն չէ։

Մի քանի հարց

Loft-ի մասին

Սկսած պատերի գույնի ընտրությունից, հատակի շարվածքից, առհասարակ «Լոֆթը» ստեղծելու գաղափարի ծնունդից, ես այստեղ եմ։ Հիմա եմ հասկանում, որ «Լոֆթի» պես ստեղծարար բիզնեսում զարգացման կես ճանապարհին ղեկավար ներգրավելը  բարդ է։ Եթե դու գաղափարի հեղինակների հետ չես մասնակցել դրա եփման գործընթացին, մեծ հավանականությամբ, այն քեզ խորթ ու անհասկանալի կթվա։

Նոր ծրագրեր

Բիզնես գաղափարը պետք է մասշտաբային դառնա, հակառակ դեպքում այն մի օր կսպառի իրեն։ Այժմ  «Լոֆթը» մարզային զարգացման փուլում է, դրան զուգահեռ մշակում ենք «Լոֆթի» ներքին բակի ծրագիրը, որը մեզ համար առաջնային  է։ «Լոֆթը» տուն է,  իսկ յուրաքանչյուր տուն ունի նաև բակ։

Վրաստանը, օրինակ, ունի նմանատիպ լավ և հաջողված նախագիծ՝ Fabrika-ն։ Նույն կոնցեպտով նախագիծ էլ ուզում ենք այստեղ անել, որտեղ կլինի street food, հայկական թեմատիկայով անկյուններ՝ սկսած handmade-ից մինչև հայկական արտադրության հագուստ, երեկոյան կինոդիտումներ կլինեն, կհնչի լավ երաժշտություն… Եթե խոչընդոտներ չլինեն, հույս ունենք մինչև հունիսի 1-ը բացել։

Loft-ը Գյումրիում

Գյումրու պարագայում բիզնեսի ավանդական ձևը, կարելի է ասել, լիարժեքորեն փոխվել է սոցիալ բիզնեսի։  Այս քաղաքի համար, օրինակ, մեկ տարի առաջ «Լոֆթը» բավականին օտար բան էր։  Եթե նախկինում գյումրեցի տղաների համար անսովոր էր գնալ այնտեղ, եթե խոսափում էին իրենց ձեռքով սուրճ եփել, ապա հիմա դա սովորական է։

Ես կողմնակից եմ երկրի համաչափ զարգացմանը։ Ճիշտ է, մարզաբնակ երիտասարդների կորիզը Երևանում է, սակայն կան նաև շատերը, ովքեր ցանկության կամ հնարավորության բացակայության պատճառով դեռ մարզերում են։

Մարզերում «Լոֆթ»-երը տարբեր են։ Ամեն մարզի «Լոֆթ» ինքնըստինքյան դառնում է մարզի մենթալիտետին բնորոշ։ Հնարավոր չէ գնալ մարզ, ասել, որ նոր բան ես բերել մայրաքաղաքից և դա միանգամից ընդունվի։ Ամեն «Լոֆթ» ունի իր խորհրդանիշ-պատը, որը փոփ-արթ նկարով է ներկայանում։ Գյումրիում, օրինակ Մհեր Մկրտչյանի նկարն է։

Գործարար կնոջ 1 օրը․ Eat & Fit-ի հիմնադիր Անժելա Իլինիխ

Կեսօր

Ընդմիջում

Չունեմ սնվելու կուլտուրա։ Հակված եմ ընդմիջումներին գրասենյակում միայնակ աշխատել։ Քանի որ «Լոֆթում» արդեն գործում է  «Պատառ» առողջ ու համեղ ուտեստների սրճարանը, հիմնականում այնտեղ էլ սնվում եմ։

Մասնագիտությունը և բիզնեսը

Մասնագիտությամբ լրագրող եմ։ Հիմա սովորում եմ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում՝ հանրային կառավարման բաժնում։ Շատ դժվար է նորից նստել ուսանողական սեղանին։ Սովորում եմ հեռակա ուսուցման համակարգում, սակայն կարծում եմ, որ այս համակարգը վաղուց ինքն իրեն սպառել է։ Ամեն դեպքում ինձ շատ հետաքրքիր է նոր ոլորտը։ Այս անգամ գործնականից տեսականին եմ անցում։ Սա շատ հետաքրքիր մեթոդ է։ Ինչ-որ տեղ էլ ինքնագնահատականդ է բարձրանում, երբ հայտնաբերում ես, որ  ինչ-որ բաներ ճիշտ ես արել։ Դեպքեր են լինում, երբ գրքում գրվածները կիրառության մեջ այլ են լինում՝ կախված տարբեր իրավիճակներից։

Մարդկանց ղեկավարելու ներքին կարողությունը ինձ նաև սպորտն է տվել։ 15 տարի զբաղվել եմ հենդբոլով, 7 տարի ընդգրկված եմ եղել կանանց ազգային հավաքականում։ Սպորտն ինձ սովորեցրել է  ամեն ինչ անել առավելագույնս լավ, որպեսզի «դաշտից» դուրս գալիս չլինի զգացողություն, որ կարող էիր ինչ-որ բան անել, բայց չես արել։

Զրուցենք

Ղեկավար կնոջ մասին

Ինձ հաճախ են հարցնում՝ ինչպես եմ ընտրում նոր աշխատակիցներ իմ թիմի համար։ Պատասխանը պարզ է՝ ես այն համալրում եմ էնտուզիաստներով, որոնց հետ, սովորաբար, երկար ճանապարհ եմ անցնում։

Նախքան «Լոֆթի» ստեղծումն աշխատել եմ նույն հիմնադիր կազմի հետ, ստացվում է մեր համագործակցությունն արդեն 5.5 տարեկան է (որոնցից 3.5-ը՝ «Լոֆթում»)։ Փորձը ցույց է տվել, որ չեմ հոգնում այս ճանապարհից, և «Լոֆթի» հետ առնչվող յուրաքանչյուր թեմա աչքերս հատուկ փայլով է լցնում։

Երազանք

Երազանքս մասմաբ իրագործվել է։ Ուզում եմ տարիներ հետո «Լոֆթը» մարդկանց համար վերածվի կենսակերպի և Մոսկովյան փողոցի նկուղից սկսված  հայկական ստարտափն իր հետաքրքիր մոդելով օրինակ դառնա շատերի համար։

Աշխատանքային փոխհարաբերություններ

Աշխատակից ընտրելիս՝ կարևորում  մարդու «ներքին կորիզը»։ Դրա առկայության պարագայում, վստահաբար, կարողանում եմ ստանալ լավ մասնագետ։

«Լոֆթը» շատ լավ եմ զգում, այստեղ ևս մարդկային փոխհարաբերություններն առաջնային են։ Եթե կան խնդիրներ, իմ աչքից չեն վրիպում։ Առհասարակ, յուրաքանչյուր իրավիճակում կարևորում եմ բոլորի կարծիքը, սիրում եմ լսել, ապա  նոր որոշում կայացնել։ Գիտեմ, որ ներդաշնակությունը պահպանելու պատասխանատվությունն ինձ վրա է և քննարկման սեղանի շուրջ համապատասխան լուծումներ են ձեռնարկվում, ու ամեն ինչ արագորեն հարթվում է։

Գործարար կնոջ 1 օրը․ Muraba-ի հիմնադիր Թամարա Աբաջյան

Ոգեշնչող կինը

Վերջերս թրեյնինգներից մեկի ընթացքում, երբ ելույթ էի ունենում ժամանակի կառավարման թեմայով, երիտասարդներին առաջարկեցի պատկերացնել իրենց 10 տարի անց և փորձել դառնալ հենց այդպիսին։ Աճի, ներքին բավարարվածության ձեռքբերման եւ ինքնադրսևորման ճանապարհին, կարևոր է նաև նկատել քեզ ուղղորդող մարդկանց, ովքեր գուցե հեղափոխական ազդեցություն ունենան եւ դրականորեն վերափոխեն ողջ կյանքդ։

Երեկո

Հանգիստը

Օրվա ամենասիրելի հատվածը երեկոն է։ Մեծամասամբ, աշխատանքային երեկոները եզրափակում եմ տանը՝ ընտանեկան հանգստով։ Վերջերս, սակայն,  սովորականից երկար եմ մնում աշխատավայրում՝ փորձելով «Լոֆթից» օգտվել նաև որպես այցելու և կազմակերպել ընկերական հանդիպումները հարազատ միջավայրում։

Երևանում սիրելի վայրը

Սիրելի փողոցը Սարյանն է, չնայած դիմագիծը փոխվել է։ Սարյանին բնորոշ ուրբան ոճը, սրճարանների մարդաշատ լինելը սիրում եմ։ Կարողանում եմ հետաքրքիր բաներ որսալ դրանց մեջ, օրինակ կանգնել կանգառին կից և ուղղակի նայել մարդկանց։

Ոլորտի սկսնակներին

Խորհուրդներ տալ չեմ սիրում, բայց քանի որ միշտ ափսոսանքի զգացողություն եմ ունենում կորցրածս ժամանակի համար, ուզում եմ երիտասարդներն առավել լուրջ վերաբերեն իրենց  ժամանակին և այն ծառայեցնեն ինքնակրթվելուն։

 


Գործարար կնոջ 1 օրը. MashRoom.am կայքի հիմնադիր Մարիաննա Քաբաբյան

Գործարար կնոջ 1 օրը․ Cascade People & Business-ի հիմնադիր Արփի Կարապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ Start Digital Marketing Agency-ի համահիմնադիր Աննա Փորսուղյան

Գործարար կնոջ 1 օրը․ Be Informed-ի հիմնադիր Արուսիկ Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․Նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմե

Գործարար կնոջ 1 օրը․ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն Տաթև Մուրադյան

Գործարար կնոջ 1 օրը․ Արփի Գաբրիելյանի Arpi X Feral շրթներկի անվանական կոսմետիկ գիծը Feral-ի հետ համատեղ

Գործարար կնոջ 1 օրը․ Demirkhanyans’ Models School-ի հիմանդիր Աննա Դեմիրխանյան

Գործարար կնոջ 1 օրը. Petoor-ի հիմնադիր Անի Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․ Life Cafe-ի հիմնադիր Լիլիթ Բաբասյան

Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան

Գործարար կնոջ 1 օրը․ Sarajyan Trainings-ի համահիմնադիր Լուսինե Վարդանյան

Գործարար կնոջ 1 օրը․ OD Blow Dry Bar-ի հիմնադիր Հրաչուհի Առաքելյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Գինկո» լեզվի կենտրոնի տնօրեն Լուսինե Հայրապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Մերիդիան Տրանս» ընկերության տնօրեն Մարիամ Գեղամյան

Գործարար կնոջ 1 օրը․ «ԱրմԱս» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյան