#ԳործԿա. Ես աշխատում եմ... Լուսինե Թորոսյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Լուսինե Թորոսյան

es ashxatum em 2 1 - #ԳործԿա. Ես աշխատում եմ... Լուսինե Թորոսյան

Ես Լուսինե Թորոսյանն եմ, բոլորին առավել հայտնի որպես Լուսավորիկ, 20 տարեկան եմ:

Մասնագիտություն

Կինոռեժիսոր

Աշխատում եմ որպես

Լուսանկարիչ, լրագրող, հաղորդավար, միջոցառումների կազմակերպիչ ու երկրորդ ռեժիսոր, հա մոռացա ասեմ, որ նաև հայկական օնլայն խանութներից մեկի բրենդի դեմքն եմ:

Մի օր հասկացա որ պետք է
Մի օր հասկացա, որ ձանձրանում եմ ուղղակի դպրոց ու հետո միայն մեկ ժամով հաղորդման ձայնագրություններին գնալուց ու հասկացա, որ ուզում եմ ու պատրաստ եմ աշխատել։

Աշխատանք գտնելը

Հաճախ էի լսում, որ Հայաստանում բարդ է աշխատանք գտնելը։ Ի զարմանս ինձ, ես այն գտել եմ շատ հեշտ, միգուցե այն ուղղակի իմը պիտի լիներ ու վերջ։ Կարելի  է նույնիսկ ասել, որ չեմ փնտրել ու գտել, այն ուղղակի տրվել է ինձ։ 16 տարեկանում, երբ կամավոր էի Երևանի կենդանաբանական այգու միջոցառումներից մեկին, առիթ ունեցա զրուցելու այգու տնօրենի հետ, ով մասնագիտությամբ նաև կինովավերագրող է ու ասացի, որ ես էլ եմ կինոճանապարհն ընտրել։ Նա առաջարկեց տրամադրել ինձ ֆոտոխցիկ և դրա դիմաց «պահանջեց» ուղարկել տնային աշխատանքներ, որոնք պիտի դրսում փնտրեի, տեսնեի ու լուսանկարեի։ Այդ հավես փուլն անցնելուց հետո էլ առաջարկեց դառնալ այգու լուսանկարիչը։ Զուգահեռ նաև աշխատեցի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամում»։ Միայն մեկ դժվարություն կար․ ես սովորում էի դպրոցում ու ստիպված էի լինում միշտ մեկ կամ երկու դասաժամ շուտ դուրս գալ դպրոցից, որպեսզի ուղիղ երկուսին լինեի կենդանաբանական այգում։ Շատ հաճախ դա դպրոցում դառնում էր անհամաձայնությունների պատճառ։

13124629 1275646125798452 2226144472506546389 n - #ԳործԿա. Ես աշխատում եմ... Լուսինե Թորոսյան

Իմ կյանքը փոխվեց

Ես աշխատանքի վայրում շփվում էի հասուն, կյանքի փորձ ունեցող ու ինձնից տարիքով մեծերի հետ։ Սա արդեն ինձ մոտ ձևավորում էր կյանքի հանդեպ այլ հայացքներ, ինչը մի փոքր բարդացնում էր իմ շփումը տարեկիցներիս հետ, բայց ես միայն ուրախանում էի։ Հավես էր,երբ դասընկերներս դաս էին անում կամ զբոսնում էին միայն իրենց շենքի հարակից տարածքներում, իսկ ես արդեն ունեի մեծ շրջապատ ու նաև թույլտվություն ՝ աշխատանքային ընկերներիս հետ էստեղ-էնտեղ գնալու։ Վստահորեն եմ ասում, որ աշխատանքն իմ մեջ ձևավորեց ինքնուրույնություն, պատասխանատվության մեծ զգացում ու փոխեց իմ կյանքը 360 աստիճանով։

#ԳործԿա… Ես աշխատում եմ. Վարդան Համբարյան

Աշխատանք առանց ծանոթի

Ես միշտ ու բոլորին եմ ասում, որ ծանոթը հնացած «տերմին» է։ Ես աշխատել ու աշխատում եմ ուր ասես, բայց բոլորն իմ ուժերով, իմ շնորհիվ և ոչ թե այլ մեկի։ Շատ ընտիր զգացողություն է, երբ գալիս ես տուն ու պատմում նոր հաջողություններիդ մասին, այլ ոչ ասում ընտանիքիդ շնորհակալություն, որ ինձ գործի «տեղավորեցիք»։ Նույնիսկ այգու տնօրենի հետ ես ծանոթացել եմ ինքնուրույն, ես կարողացել եմ դրսևորել ինձ ու չեք պատկերացնի ինչ զգացողություններ եմ ունեցել, երբ նա մի անգամ տեսնելով մայրիկիս գովեց ինձ ու շեշտեց, որ հրաշք ունի։ Ուղղակի «ծանոթ» ասվածը մոռանալու համար, հարկավոր է ունենալ ցանկություն, չնվնվալ ու մեծ էներգիայով լցված, լայն ժպիտով հաստատել նոր ծանոթություններ։ Ես հիմա աշխատում եմ նաև ամսագրում՝ լրագրող-լուսանկարիչ, որի առաջարկը ստացել եմ իմ ռադիոյի խմբագրից, ում հետ վերջին անգամ հանդիպել էի տարիներ առաջ, երբ դեռ վարում էի մանկապատանեկան հաղորդումներ, կարծեմ 14 կամ 15 տարեկանում։ Դե էլ չասեմ՝ ինչ եմ զգացել, երբ ինքն ինձ հիշել, զանգահարել ու աշխատանք է առաջարկել։

15740767 1368709359829630 3900559338365698131 n 1 - #ԳործԿա. Ես աշխատում եմ... Լուսինե Թորոսյան

Աշխատանքում կարևոր է

Աշխատանքում կարևոր է հասկանալ, թե որն է քո աշխատանքի նպատակի վերջը, արդյունքը։ Ինքս համաձայնվում եմ աշխատել բոլո՜ր այն նախագծերում, որտեղ ես տեսնելու եմ աշխատածիս արդյունքը։ Լավ արդյունք ունենալու համար հարկավոր է չկոտրվել, լինել համառ, ամեն փոքրիկ աշխատանքային «մունաթից» մեծ պատմություն չդարձնող, պատասխանատու, պարտաճանաչ, ժպտերես ու ԱՇԽԱՏԱՍԵՐ:
Հա ու պիտի «աղվես» լինես, շաաա՜տ խորամանկ, շատերից պիտի քաղես աշխատանքային ինֆորմացիաներ, թեկուզ ոչ քո գործի վերաբերյալ։ Դրանք հետագայում հաստատ քեզ պետք կգան։

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Ես աշխատում եմ մոտավորապես հինգ վայրում ու բոլոր աշխատանքներն անում եմ արդյունավետ։ Ես բոլորին էլ հասցնում եմ տրամադրել լիարժեք ժամանակ ու բոլոր հինգ աշխատանքներս էլ ամպի չափ, բայց յուրովի սիրում եմ։ Ամսագրիս աշխատանքից հաճույք եմ ստանում, որովհետև աշխատում եմ երեխաների հետ, գտնում եմ նրանց, շփվում եմ նրանց հետ, գալիս եմ տուն ու նյութ եմ պատրաստում, իսկ հետո ամիսը մեկ թերթում եմ անքուն գիշերներիս արդյունքը։ Ֆիլմում, որտեղ աշխատում եմ, աշխատում է պրոֆեսիոնալ թիմ, կարող եմ վստահ ասել, որ ոլորտի առաջատար մասնագետներն են, ում հետ աշխատանքն իսկական կրթում է։ Բուհն ինձ տալիս է տեսական ահռելի գիտելիքներ, բայց սա պրակտիկ գործ է։ Ֆիլմն ամբողջացնում է իմ գործնական գիտելիքները։ Միջոցառումներ կազմակերպելն ու դրան մասնակից բոլորի մռութիկներին ՝ մեծ թե փոքր, ժպիտ տեսնելն ընտիր արդյունք է։ Բացի այդ լավ ծանոթություններ եմ ունենում։ Որպես բրենդի դեմք ու հաղորդավար էլ իմ ամենասիրելի նախասիրություններն եմ տեղը գցում, որպեսզի ես ինձ լիարժեք լավ զգամ։ Սիրում եմ երկու աշխատանքներն էլ, դրանք  մի ուրիշ տեղ ունեն իմ կյանքում։Նաև համագործակցում եմ տարբեր սրճարանների ու ռեստորանների հետ ու հավես իվենթների դեպքում, լուսանկարում եմ դրանք։ Լուսանկարելն էլ պատմություն ամրագրելն է։ Իմ բոլոր աշխատանքներն ինձ դարձնում են լիարժեք մարդ։

27331710 774183372771940 3901937239576652638 n - #ԳործԿա. Ես աշխատում եմ... Լուսինե Թորոսյան

Խորհուրդ

Ամենակարևորը աշխատանքային առաջին մի քանի օրը կտրուկ որոշումներ չկայացնեք։ Միգուցե սկզբում դեպրեսիա սկսվի, ուզեք չշարունակել, բայց հավատացեք դա միայն սկիզբն է։ Հետո ամեն ինչ տեղն է ընկնում ու շատ լավ է լինում։ Անպայման հաղթահարե՛ք այդ փուլը։
Դադարե՛ք փնթփնթալուց, եղեք ակտիվ ու հենց այսօր շտապեք աշխատանք գտնել։ Ամենակարևորը՝  աշխատանքը հեռու մի փնտրեք։

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Վովա Հակոբյան


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Լիլիթ Բարսեղյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Հռիփսիմե Խոջայան

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աստղիկ Իսկանդարյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան