#ԳործԿա. Ես աշխատում եմ... Ռոման Դանեղյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Ռոման Դանեղյան

YXQH2rmQ - #ԳործԿա. Ես աշխատում եմ... Ռոման Դանեղյան

Ես Ռոմանն Դանեղյանն եմ, 22 տարեկան եմ:

Մասնագիտություն

Սովորում եմ ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում, մասնագիտությունս՝ ծրագրավորող։

Աշխատում եմ որպես…

Մարքեթոլոգ։

Մի օր հասկացա, որ պետք է…

Մի օր հասկացա, որ պետք չէ զբաղվել այն մասնագիտությամբ, որին սիրահարված չես։ Պիտի զբաղվել այն աշխատանքով, որը սիրում ես ամենաուժգին սիրով։ Եվ դա ինձ համար մարքեթինգն է։

Աշխատանք գտնելը

Մինչ մարքեթինգի ոլորտ ոտք դնելը, երկար ժամանակ փնտրել եմ սկսնակ ծրագրավորողի աշխատանք։ 5-6 ամիս, ոչ մի ընկերություն չէր ցանկանում վերցնել ինձ թեկուզ անվճար աշխատելու նպատակով։ Բնականաբար, ես չէի կոտրվում, և շարունակում էի իմ, համարյա, կիսադատարկ CV-ն ուղարկել ամենատարբեր հայկական ՏՏ ընկերություններին։ 5-րդ ամիսն էր պտտվում, երբ մի ընկերություն համաձայնեց ինձ հարցազրույցի կանչել, բայց տպավորություն էր, որ ես փորձառու մասնագետ եմ, ու պիտի կարողանայի լուծել իրենց կողմից առաջադրված բարդ խնդիրները։ Բնականաբար, իմ գիտելիքներն ինձ թույլ չտվեցին անցնել այդ թեստը և նրանք նույնպես մերժեցին։ Շարունակելով ուղարկել իմ CV-ները, մեկ օր զանգ ստացա մի ՏՏ ընկերությունից, որտեղից ինձ կանչեցին հարցազրույցի։ Ընկերության տնօրենը համաձայնեց վերցնել ինձ որպես սկսնակ (intern) և սովորեցնել իրենց հարկավոր ծրագրավորման լեզուն, աշխատեցի 1 տարի մինչև բանակ գնալը։ Այնուհետև, փոխելով միտքը իմ մասնագիտության հարցում, հետ գալուն պես անցա աշխատանքի Renderforest ստարտափում, որտեղ էլ այժմ աշխատում եմ։

Կա մի ընդհանուր կարծրատիպ։ Դժվար չէ գտնել աշխատանք։ Դժվար է գտնելուց հետո աշխատել և արդարացնել քեզ որպես լավ աշխատող։ Աշխատանքի ընդունված ցանկացած անձ կարող է փաստել, որ դժվարությունները սկսվում են միայն աշխատանքի ընդունվելուց հետո։

Իմ կյանքը փոխվեց

Իմ կյանքը շատ փոխվեց բանակում։ Այդ ժամանակ ինձ մոտ մի փուլ էր, երբ ես նոր նոր, դեռ ընդամենը 1 տարի էր, որ անցել էի կանոնավոր աշխատանքի, բայց ստիպված էի կիսատ թողնել այն և գնալ բանակ։ Հենց բանակում անցկացրած ժամանակ որոշեցի փոխել իմ մասնագիտությունը, որովհետև զգում էի, որ ինչ-որ նոր բան է ինձ պետք գալու զորացրվելուց հետո։ Եվ ես չէի ցանկանում զբաղվել ինքնախաբեությամբ։ Եվ այդպես էլ եղավ։ Զորացրվելու հետ մեկտեղ ես սկսեցի իմ գործունեությունը մարքեթինգի ոլորտում։

Աշխատանք առանց ծանոթի

Աշխատանք առանց ծանոթի կարծրատիպը, ըստ իս, վաղուց է կոտրվել հայ երիտասարդության մեջ։ Չնայած դրան, դեռ հանդիպում են մարդիկ, ովքեր իրոք հավատում են այս միֆին։ Չկա նման բան։ Նման կարծրատիպերը պետք է վերացնել կազմակերպելով հետաքրքիր միջոցառումներ, որի ընթացքում կխոսեն տարբեր ընկերության տնօրեններ, կամ հենց աշխատողներ, ովքեր աշխատանքի են անցել միայն իրենց խելքի և դեպի ավելի լավը ձգտելու միտումով։ Ծանոթը, այլևս եղանակ ստեղծող չէ։

Աշխատանքում կարևոր է…

Աշխատանքում կարևոր է լինել մոտիվացված և միշտ ունենալ ինքնազարգանալու միտումներ։ Առանց նշված երկու կետի հնարավոր չէ հաճույք ստանալ արած աշխատանքից և միաժամանակ սիրել այն։ Լավ աշխատողը պիտի միշտ ձգտի իրեն վստահված հաջորդ առաջադրանքը ավելի ու ավելի լավ կատարել։

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Ես սիրում եմ իմ աշխատանքը, որովհետև այն ստեղծագործ է և չունի սահմանափակումներ։ Մտքի ազատությունը և ստեղծագործական սահմանափակումներից զերծ մնալը, իմ կարծիքով, ամենակարևորն է աշխատանքը սիրով անելու համար։

Խորհուրդ

Իմ հարգելի չաշխատող եղբայրներ ու քույրեր։ Իմ խորհուրդը միայն այն է, որ ձեր ապրած մնացած տարիներին անեք այն, ինչ ձեզ դուր է գալիս։ Աշխատանքը միայն կօգնի ձեզ, որպեսզի ձեր կյանքն ավելի հետաքրքիր և արժեքավոր դառնա։ Անհնար է փնտրել աշխատանք, և չգտնել այն։ Մի հիմնվեք ձեր շրջապատի կամ թեկուզ մոտ մարդկանց կարծիքների վրա, որոնք հակասում են ձեր ցանկություններին։ Արեք այն, ինչում կզգաք լիարժեք։ Իսկ դրա համար, նախ պետք է կոտրել «Գործ Չկա» կարծրատիպը և մեծ նվիրվածություն ցուցաբերելով անել այն աշխատանքը, ինչը ձեզ հաճույք կպատճառի։


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Լիլիթ Բարսեղյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Հռիփսիմե Խոջայան

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աստղիկ Իսկանդարյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան