#ԳործԿա. Ես աշխատում եմ... Տիգրան Գալստյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Տիգրան Գալստյան

1 20 - #ԳործԿա. Ես աշխատում եմ... Տիգրան Գալստյան

Ես Գալստյան Տիգրանն եմ, մարդ ում համար ամեն ինչ լավ հնարավորություն է։

Մասնագիտություն

Որքան էլ տարօրինակ հնչի, ես մասնագիտությամբ բժիշկ եմ, ով մարդկային կյանքեր փրկելու փոխարեն նախընտրել է դառնալ լավագույն պահերը հավերժացնող։

Աշխատում եմ որպես

Հ արսանեկան վիդեո և ֆոտոնկարահանման կազմակերպիչ և երբեմն էլ լուսանկարիչ։

Մի օր հասկացա որ պետք է

Երբ 16 տարեկան էի, մեր շենքի բակից գոռացի մայրիկիս, որ գումար գցի լուծվով սուրճ գնելու համար և հենց այդ պահին հասկացա, որ այլևս չեմ ուզում ընտանիքից գումար վերցնել։ Իրականում միայն առաջին պահին էր, երբ գումարը թվում էր մոտիվացիա աշխատանք գտնելու համար, հետագայում գումարը դարձավ երկրորդական, երրորդական և ապա շատ քիչ նշանակալի գործիք։ Ամեն օր աշխատանքս ավելի նշանակալից է դառնում ինձ համար, և ամեն օր նոր ու տարօրինակ բացահայտումներ եմ անում։

23826290 2048529825377726 3743639541703990484 o - #ԳործԿա. Ես աշխատում եմ... Տիգրան Գալստյան

Աշխատանք գտնելը

Ես կասեմ մի գաղտնիք․ հաջողության հասնելու ոչ մի գաղտնիք չկա։ Պարզապես պետք է կարողանալ ճիշտ կապեր գտնել կատարվող իրողությունների մեջ, մարդկանց միջև։
Պետք է պարզապես քո հետ կատարվող իրողությունները չորակես որպես  պատահականություն։ Աշխատանք գտնելը ևս նույն մեխանիզմով է։ Նախ դու պետք է հասկանաս ինչով ես ցանկանում զբաղվել, իսկ եթե ուշադիր լինես  կհասկանաս ինչն է քեզ ամենաշատը բավարարում։
Քո սիրելի զբաղմունքը գտնելուն պես, դու պետք է սկսես փնտրել եղանակներ այդ աշխատանքը գտնելու համար։ Այստեղ գործում է նույն սկզբունքը․դու կրկին պետք է կապեր գտնես մարդկանց ու իրադարձությունների մեջ, իսկ եթե չկա՝ պարզապես ստեղծել և ստեղծել։

Իմ կյանքը փոխվեց

Մարդու կյանքը փոխում է ոչ միայն աշխատանքը, այլ ցանկացած իրադարձություն, ցանկացած հանդիպում և ցանկացած որոշում։ Աշխատանքս ոչ թե կյանքս փոխեց, այլ լցրեց և ավելացրեց մի ուրիշ աշխարհով։ Ես չեմ կարող առանձնացնել աշխատանքը անձնականից։ Մարդը երբ սկսում է աշխատել, դառնում է իր աշխատանքի կրողը ամեն տեղ՝ տանը, աշխատանքային միջավայրում, ընկերական շրջապատում։

Հիմա ինչ տեսնում եմ, մտածում եմ ինչպիսի կադր կարելի է ստանալ, մի տեսակ ամեն ինչ աչքիս գեղեցիկ կադրեր են երևում։

23736240 2045972648966777 7960495590847030638 o - #ԳործԿա. Ես աշխատում եմ... Տիգրան Գալստյան

 

Աշխատանք առանց ծանոթի

Իրականում ցավոք սրտի այդ երևույթը առկա է մեր հասարակությունում, սակայն կարող եմ հստակ ասել, որ առանց ծանոթի աշխատանք գտնելը ֆանտասիկայի ժանրից չէ․ ավելին՝ պետք չէ հակառակ օրինակներ նայել և դեմոտիվացնել։

Աշխատանքում կարևոր է

Աշխատանքը համով ապուր է, որտեղ 3 ամենասուր համեմունքներն են՝ պատկերացումը, նվիրվածությունը և կոմպետենտությունը։ Պարզապես ճիշտ չափաբաժիններ և համով ապուրը պատրաստ է գոհացնել ամենաքմահաչ համտեսողներին։

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Ես սիրում եմ իմ աշխատանքը, քանի որ այն շատ դինամիկ է․ նոր մարդիկ, նոր կադրեր, նոր մարտահրավերներ։ Ես այնքան եմ տարվել այս ամենով, որ երբ մտածում եմ բիզնես գործունեության մասին, միևնույնն է մտքիս է գալիս տեսախցիկը։ Այո, ես հասկացա, որ ինձ համար կարևոր է մեր ոլորտում ներդրում անելը և կարիերայի զարգացման հարթակ ստեղծելը։

32215189 2137643789799662 3789564020239892480 o - #ԳործԿա. Ես աշխատում եմ... Տիգրան Գալստյան

Խորհուրդ

Խորհուրդ եմ տալիս  փնտրել հնարավորություններ չարախոսող զրույցների, կեղտոտ փողոցների և ոչ այնքան լայն հնարավորությունների մեջ։ Այո, իրականում ամեն ինչ լավ հնարավորություն է սիրած գործով զբաղվելու համար, զարգանալու և զարգացման հիմքեր ստեղծելու համար։ Միայն մի ճշմարտություն կա․ միայն Ձեր ճշմարտությունը նշանակություն ունի։

#ԳործԿա… Ես աշխատում եմ. Կառլ Ավետյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Սեյ Յայլախանյան


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Լիլիթ Բարսեղյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Գրիգոր Վարդանյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Մանե Գևորգյան

#Գործկա․ Ես աշխատում եմ․․․ Տաթև Մկրտումյան

#Գործ կա. Ես աշխատում եմ…Հռիփսիմե Խոջայան

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Վահե Սալահյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աստղիկ Իսկանդարյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Մարինե Գրիգորյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Ավետ Ավագյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան