Գովազդում է 007 գործակալը․ թաքնված գովազդ ֆիլմերում (մաս 2) - VNews

Գովազդում է 007 գործակալը․ թաքնված գովազդ ֆիլմերում (մաս 2)

heineken the catch spectre james bond 1 - Գովազդում է 007 գործակալը․ թաքնված գովազդ ֆիլմերում (մաս 2)

Հոլիվուդյան ֆիլմերի սուպերհերսոներն ունեն կատարյալ արտաքին, վարում են թանկարժեք մեքենաներ ու այցելում են միայն բարձրակարգ վայրեր։

Ջեյմս Բոնդի կամ 007 գործակալի ամբողջ պատմությունը վերածվում է ոճի ու բրենդի, նրա նախընտրած հագուստը կամ խմիչքից ունենալու ցանկությունը վարակում է շատերին։ Բոնդի էֆֆեկտը դառնում է անկառավարելի և մարդիկ տարվում են դրանով՝ չկասկածելով, որ իրենք լավ մտածված գովազդի թիրախ են։

Ներկայացնում ենք գաղտնի գործակալի մասին ամենահետաքրքիր պատմության մեջ օգտագործվող թաքնված գովազդի մի քանի դրվագ․

Բոնդը և Heineken-ը

Ըստ պայամանվորվածության, Բոնդի մասին պատմող ֆիլմաշարում հերոսը նախապատվությունը պետք է տար երեք հիմնական ալկոհոլային խմիչքի՝  Belvedere , Bollinger և Heineken-ին, թեև ֆիլմի երկրպագուների մեծ մասը դժգոհել են՝ նշելով, որ հերոսը ֆիլմաշարի առաջին մասերում մարտինիի երկրպագու էր, իսկ արդեն Skyfall-ում նրա ընտրությունը կանգ է առնում գարեջրի վրա։

Ըստ վերլուծաբանների, այսօր ֆիլմերում գումարի դերն այնպիսին չէ, ինչպիսին նախկինում էր։ Այդ է պատճառը, որ ժամանակակից ֆիլմերում եկամուտի մեծ մասը ստացվում է հենց գովազդի նմանատիպ տարբերակներ օգտագործելով։

007․ com-ի պաշտոնական կայքում տեղադրված է ֆիլմի գործընկերների մի ամբողջ ցանկ, այդ թվում Heineken գարեջուրը։ Այս գովազդի արժեքը 45 մլն ԱՄՆ դոլար է։ Գարեջուր արտադրող գերմանական ընկերությունը, սակայն, չի ափսոսում նման մեծ ծախսի համար։ Բոնդի ֆիլմաշարը դիտում են ամբողջ աշխարհում և ինչպես ֆիլմը, դրանում օգտագործվող գովազդները նույնպես, դեռ երկար տարիներ կմնան արդիական։

Pienoismallit ja ruokia 181 - Գովազդում է 007 գործակալը․ թաքնված գովազդ ֆիլմերում (մաս 2)

007 գործակալը և մեքենաները

Ֆիլմերի պրեմիերաների և դերասանական կազմի մասին տեղեկատվության հայտնվելուն զուգահեռ՝ հայտնի են դառնում նաև ֆիլմի գործընկերները։

Ամբողջ ֆիլմի ընթացքում 007 գործակալի համար որպես փոխադրամիջոց են ծառայում Aston Martin և Land Rover ընկերությունների մեքենաները, որոնց գովազդը ֆիլմում արվում է բավականին բացահայտ կերպով։ Հերոսի  նախընտրելի բջջայինի բրենդն էլ, այս դեպքում, Sony-ն է, սակայն որոշ վերապահումներով։

59ed86919b339 - Գովազդում է 007 գործակալը․ թաքնված գովազդ ֆիլմերում (մաս 2)

Ապագայի ապրանքները

Մասշտաբային ֆիլմերում իրենց ապրանքը գովազդելու համար տարբեր ընկերություններ վճարում են աստղաբաշխական թվեր և ակնկալում, որ արդյունքը կերևա շատ շուտով։
Սակայն կան նա նաև գովազդի ավելի խելացի և հեռանկարային տարբերակներ, որոնք թույլ են տալիս ներկայացնել ապրանքը կամ ծառայությունը ապագայում՝ շեշտելով դրա կարևորությունը և ժամանկների մեջ դրա արդիական մնալու կարողությունը։ Այպիսի հնարքից օգտվել են Toyota և Nokia ընկերությունները՝  հատուկ  Ջեյմս Բոնդ ֆիլմի համար ստեղծելով ապագայի մեքենա և հեռախոս։

DpXCCXs 1 - Գովազդում է 007 գործակալը․ թաքնված գովազդ ֆիլմերում (մաս 2)


Ինչպես են ստեղծվում բրիտանական Aston Martin ավտոմեքենաները

Sony-ն սկսել է անվճար բաժանել PS4 խաղերը

Հայտնի է PlayStation 5-ի հավանական արժեքը

Հայտնի է դարձել PlayStation 5-ի արժեքը

Sony-ն կարող է գնել Silent Hill, Castlevania և Metal Gear խաղերի իրավունքները

PlayStation 5-ի և Xbox Series X-ի վաճառքների մեկնարկը կարող է հետաձգվել կորոնավիրուսի պատճառով

Sony-ն 2020-ին կներկայացնի PlayStation 5-ի միանգամից երկու տարբերակ

Nokia-ն կարող է վերակենդանացնել XpressMusic սերիայի լեգենդար հեռախոսը

Sony-ն կարող է դադարեցնել սմարթֆոնների արտադրությունը

PlayStation 5-ը կարող է դառնալ ամենից էներգախնայող կոնսոլը

Ինչպես է աշխատում Android-ը կոճակներով Nokia-ում (տեսանյութ)

Sony-ն կթողարկի PlayStation 5-ի երկու տարբերակ 2020-ին

Nokia-ն կթողարկի երկու նոր սմարթֆոն՝ 5G հասանելիությամբ

Nokia-ն կներկայացնի նոր Nokia Wasp սմարթֆոնը

Sony-ն բացել է PlayStation Productions սեփական կինոստուդիան

Sony-ն և Microsoft-ը կհամագործակցեն