Հաճելի անակնկալ․ Word տեքստային խմբագրում «գաղտնի» գործառույթ են բացահայտել - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հաճելի անակնկալ․ Word տեքստային խմբագրում «գաղտնի» գործառույթ են բացահայտել

Image Best Microsoft Word Online Tips and Tricks 2 - Հաճելի անակնկալ․ Word տեքստային խմբագրում «գաղտնի» գործառույթ են բացահայտել

Twitter սոցցանցի օգտատերերից մեկը պարզել է, որ ծրագրում կա պատկերիների՝ օրիգինալ չափսերով արագ պահպանման գործառույթ։ Պետք է .docx ֆորմատը ֆայլի անվանափոխման ժամանակ փոխել .zip-ի, այդ դեպքում բոլոր նկարները կպահպանվեն արխիվում՝ համապատասխան թղթապանակներով։

Word-ի թաքնված գործառույթը հաճելիորեն զարմացրել է օգտատերերին։ Որոշ օգտատերեր նշել են, որ նոր եղանակը աշխատում է նաև Microsoft-ի օֆիսային փաթեթի այլ ծրագրերի դեպքում։ Նույն հնարքով կարելի է պահպանել Excel և PowerPoint փաստաթղթերի մեդիաֆայլերը։