Հաքերները կարող են կոտրել բջջային հավելվածների կեսից ավելին. հետազոտություն - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հաքերները կարող են կոտրել բջջային հավելվածների կեսից ավելին. հետազոտություն

8eNjPiJTRi72AXggVqB5YN - Հաքերները կարող են կոտրել բջջային հավելվածների կեսից ավելին. հետազոտություն

Բջջային հավելվածների կեսից ավելին կարող է կոտրել յուրաքանչյուր հաքեր։

Ցանցային հանցագործները կարող են գողանալ ցանկացած խոշոր բանկի բջջային հավելվածի յուրաքանչյուր 2-րդ օգտատիրոջ դրամական միջոցները, ասվում է Positive Technologies ընկերության հետազոտության մեջ։

Հետազոտությունը հիմնված է 14 բանկերի հավելվածներից ստացված տվյալների վրա, որոնք Google Play և App Store պաշտոնական խանութներից ներբեռնվել են ավելի քան 500 հազ անգամ։

«Հավելվածների կեսից ավելիի դեպքում չարագործները կարող են հասանելիություն ձեռք բերել օգտատերերի անձնական տեղեկատվությանը, ներառյալ՝ անուն, ազգանուն, դրամական միջոցների հաշվեկշիռ, փոխանցումների անդորրագրեր, ինչպես նաև կարող են վճարային քարտի ու հեռախոսահամարի միջև կապ հաստատել»,– նշվում է հետազոտության արդյունքների մեջ։

Մասնագետները նշում են, որ բանկերի հավելվածներում պաշտպանված չէ սկզբնական կոդը, որի մեջ եղած խոցելիություններն էլ չարագործները հետագայում օգտագործում են խարդախության համար։ Այդպիսի խոցելիությունների 76 տոկոսը հաքերները կարող են օգտագործել առանց օգտատիրոջ սարքին ֆիզիկական հասանելիության։


WhatsApp-ի մեկ գործառույթի պատճառով օգտատերերը կարող են գումար կորցնել

Սմարթֆոնների միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներ վտանգի տակ են

Հաքերները Zoom-ի ավելի քան 500 000 հաշվի տվյալներ են վաճառում

Boeing-ի, Tesla-ի և SpaceX-ի գաղտնի փաստաթղթերը հայտնվել են համացանցում

Ուշադրություն․ Հաքերները թիրախավորում են տեսակոնֆերանսների ծառայությունները

Հաքերներն օգտագործում են կորոնավիրուսի տարածման տվյալներով Live քարտեզները

Հաքերները կոտրել են աշխարհի ամենահարուստ մարդու սմարթֆոնը

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2000 հայկական էլ․ հասցե

Հայաստանն աշխարհում 5-րդն է համացանցից գրոհի ենթարկվածների թվով

Ադրբեջանական հաքերները կոտրել են Ազգային Ժողովի կայքը․ Սամվել Մարտիրոսյան

Հաքերները ավելի քան 5 մլրդ դիտում հավաքած Despacito հոլովակը ջնջել են YouTube-ից (թարմացված)