Hack the DNA Datathon. գենոմի հետազոտությունների ոլորտը մասսայականացնելու բացառիկ հնարավորություն - VNews

Hack the DNA Datathon. գենոմի հետազոտությունների ոլորտը մասսայականացնելու բացառիկ հնարավորություն

webb e1574412529432 - Hack the DNA Datathon. գենոմի հետազոտությունների ոլորտը մասսայականացնելու բացառիկ հնարավորություն

PMIScience-ը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, ISTC հիմնադրամի, ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Bioinformatics Group (BIG)-ի և Labz.ai-ի հետ համատեղ նոյեմբերի 27-ին մեկնարկում են «Hack the DNA Datathon» ծրագիրը՝ գենոմի հետազոտությունների ոլորտը մասսայականացնելու և հայ գիտական հանրությանը միասին աշխատելու բացառիկ հնարավորություն տրամադրելու համար:

Datathon-ը կառաջադրի խնդիրներ՝ ԴՆԹ հաջորդականության վերլուծության ոլորտում, որի լուծումը կտրամադրի գործիք՝ հեշտացնելու քաղցկեղներում թելոմերների դերի վերաբերյալ ուսումնասիրությունները: Հեքըթոնին կարող են մասնակցել մեքենայական ուսուցման, տվյալագիտության կամ բիոինֆորմատիկայի մասնագետները։

1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողները կստանան մրցանակներ՝ համապատասխանաբար 1500, 1000 և 500 ԱՄՆ դոլլարի չափով։

Հեքըթոնը կմեկնարկի Նոյեմբերի 27-ի 6:30-ի տեղեկատվական հանդիպմամբ։ Այնուհետև դեկտեմբերի 2-ին կկայանա պրակտիկ սեմինար ոլորտի փորձագետների հետ՝ արդեն գրանցված մասնակիցների համար, հեքըթոնի ընթացքում իրականացրած աշխատանքների հանձնման վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է, իսկ 2 օր անց՝ դեկտեմբերի 12-ին կկայանա մրցանակաբաշկության արարողությունը։

Մինչև ներկայացման վերջնաժամկետը ISTC և BIG մասնագետների կողմից թիմերին կտրամադրվեն 3 հանդիպման օրեր, ինչպես նաև թիմերը կարող են օգտվել ISTC կենտրոնի սերվերային համակարգերից՝ իրենց նախագծերի վրա աշխատելու համար:

Գրանցվելու վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է, հայտադիմումը կարող եք լրացնել այստեղ։


Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում

Teenz․ ամառային ծրագիր 12-18 տարեկան պատանիների համար

10 ստարտափ մասնակցում է Climate Change Tech Accelerator 2019 ծրագրին (լուսանկարներ)

ԵՊՀ-ի և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ կրթական ծրագիր են մշակում

ISTC-ն կհամագործակցի Սան Խոսեի պետական համալսարանի հետ

Հայտնի են «Բաց կառավարման տվյալների Հեքըթոնի» հաղթողները

Կարիերայի անցում դեպի ՏՏ․ խորհուրդներ և մարտահրավերներ

Geeks Against GBV հաքաթոնի հաղթող թիմերն ստացան 1 մլն․ դրամի չափով պարգևներ

Հայտնի են STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթղները

7-րդ DevFest Armenia-ի հետաքրքիր և կարևոր դրվագները

ISTC. Արեգ Գևորգյանը՝ կենտրոնի ստեղծման ու նոր ծրագրերի մասին

Startup Grind Yerevan. Հրաչիկ և Թաթուլ Աջամյաններ (տեսանյութ)

GoNative երկրորդ կոնֆերանսը համախմբել է ավելի քան 130 ծրագրավորողների

Smart City. Ո՞րն է Կլիմաթոնում հաղթած նախագծի հաջորդ քայլը