Ուշադրություն․ Հաքերները թիրախավորում են տեսակոնֆերանսների ծառայությունները - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ուշադրություն․ Հաքերները թիրախավորում են տեսակոնֆերանսների ծառայությունները

Corona Domains Featured - Ուշադրություն․ Հաքերները թիրախավորում են տեսակոնֆերանսների ծառայությունները

Կիբերանվտանգության լուծումներ մշակմամբ հայտնի Check Point-ը նախազգուշացնում է «Zoom» բառով գրանցված դոմեյնների և նույն անունով վտանգավոր ֆայլերի թվի ավելացան մասին։ Ինչպես նաև հայտնաբերվել են հեռավար ուսուցման և տեսակոնֆերանսների Google Classroom, Google Hangouts ծառայությունները իմիտացնող կայքեր, հայտնում է TechFusion-ը։

Հակերները թիրախավորել են միլիոնավոր մարդկանց, ովքեր Zoom տեսածառայության միջոցով այժմ սովորում կամ աշխատում են տանից։ COVID-19 համաճարակի սկսվելուց ի վեր գրանցվել է «Zoom» բառը պարունակող 1700 նոր դոմեյն, որ միայն 25 տոկոսը (425 դոմեյն) գրանցվել է անցած 7 օրերի ընթացքում։ Check Point Research-ի թիմը դրանցից 70-ը կասկածելի է համարում։

Մասնագետները յուրաքանչյուր հավելվածի համար կասկածելի հղումներ են առանձնացնել։ Օրինակ՝ googloclassroom \ .com և googieclassroom \ .com, որոնք իմիտացնում են classroom.google.com պաշտոնական կայքը։

Ընկերության կիբեր-հետազոտությունների ղեկավար Օմեր Դեմբիսկիի խոսքով, այդպիսի ցնցող աճը նշանակում է, որ հակերները թիրախավորում են հեռավար աշխատանքի անցած միլիոնավոր մարդկանց և սա նրանց համար շատ լավ առիթ է մարդկանց հեշտությամբ խաբելու համար։

Այնպես որ, որևէ տեսակոնֆերանսի հղում ստանալիս անպայման ստուգեք դրանց անվտանգությունը։


Եկեղեցին դատական հայց է ներկայացրել Zoom-ի դեմ

Ինչպես պարզել ծանոթ օգտատերերի գաղտնաբառերը

Տեսազանգի ծառայության միջոցով առաջին անգամ մահապատժի դատավճիռ է կայացվել

WhatsApp-ի մեկ գործառույթի պատճառով օգտատերերը կարող են գումար կորցնել

Սմարթֆոնների միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներ վտանգի տակ են

Հաքերները կարող են կոտրել բջջային հավելվածների կեսից ավելին. հետազոտություն

Նյու Յորքում պաշտոնապես թույլ են տվել տեսակապով հարսանիքները

Հաքերները Zoom-ի ավելի քան 500 000 հաշվի տվյալներ են վաճառում

Boeing-ի, Tesla-ի և SpaceX-ի գաղտնի փաստաթղթերը հայտնվել են համացանցում

Zoom-ի դեմ դատական հայց է ներկայացվել

Zoom-ի տեսազանգերի ձայնագրությունները հայտնվել են համացանցում

406 աշխատակից հեռացվել է աշխատանքից Zoom եթերից 2 րոպե անց

Zoom-ն անվտանգ ծառայություն չէ

Ծույլ, բայց խորամանկ․ Ինչպես են Zoom-ի օգտատերերը խուսափում հեռահար դասերից և աշխատանքից

Հաքերներն օգտագործում են կորոնավիրուսի տարածման տվյալներով Live քարտեզները

ITSecurity. կիբեռսպառնալիքներ և անվտանգություն (տեսանյութ)