Hacking Silicon Valley․ Սիլիկոնյան հովտի հայտնի դեմքերը Հայաստանում կմասնակցեն HIVE Summit-ին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Hacking Silicon Valley․ Սիլիկոնյան հովտի հայտնի դեմքերը Հայաստանում կմասնակցեն HIVE Summit-ին

38257346 10105144856158811 1878579052722257920 n - Hacking Silicon Valley․ Սիլիկոնյան հովտի հայտնի դեմքերը Հայաստանում կմասնակցեն HIVE Summit-ին

Հոկտեմբերի 13-ին Երեւանում կկայանա HIVE Ventures-ի Hacking Silicon Valley խորագրով ամենամյա ՏՏ համաժողովը, որին կմասնակցեն Սիլիկոնյան հովտի հայտնի դեմքերը: Չորրորդ անգամ անցկացվող համաժողովն այս տարի նույնպս կանցկացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Հայաստան կայցելեն Սիլիկոնյան հովտի առաջատար Y Combinator, Skydeck, Index Ventures, Kleiner Perkins, Bessemer Venture Partners վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ։ Hacking Silicon Valley խորագրով միջոցառմանը ելույթներով հանդես կգան Dropbox, ServiceTitan, Gecko Robotics եւ այլ ընկերությունների հիմնադիրներ: Մասնակցության հայտը կարելի է լրացնել այստեդ:

սփիքեր 960x650 - Hacking Silicon Valley․ Սիլիկոնյան հովտի հայտնի դեմքերը Հայաստանում կմասնակցեն HIVE Summit-ին