fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հաջողություն՝ աշխատանքի և տաղանդի համադրմամբ․ Հայկական VBET-ի և անգլիական «Արսենալի» նոր պատմությունը

VBET-ն Արսենալ ֆուտբոլային ակումբի պաշտոնական գործընկերն է։ Համաշխարհային հռչակ ունեցող 2 խոշոր բրենդի բարեկամության հիմքը դրվեց հենց Լոնդոնի Էմիրեյթս ստադիոնում:

Երեք տարի շարունակվող գործակցությամբ՝ VBET-ի շնորհիվ Արսենալի երկրպագուները կունենան ավելի հետաքրքիր բովանդակությամբ և բացառիկ առաջարկներով նոր խաղային իրադարձություններ։

Արսենալի կոմերցիոն տնօրեն Պիթեր Սիլվերսթոն VNews.am-ի հետ զրույցում ասաց, որ VBET բրենդի հետ գործակցության համար ուրախ են։ «Պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի  VBET-ը  ջերմ ընդունելության արժանանա «Արսենալի» երկրպագուների և ֆուտբոլասերների կողմից ամբողջ աշխարհում»։

Արսենալի երկար պատմության հաջորդ գլխի մասը դառնալու առիթով ոգևորված` VBET-ի հիմադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը շեշտեց․  hաջողության հասել են դժվարին աշխատանքի և տաղանդի համադրմամբ։

VBET-ը վերցրել է բարձր նշաձող։ Բրենդի զարգացման մասնագետները խոստանում են՝ օգտատերերի համար անակնկալներն առջևում են․

Մանրամասները տեսանյութում․