Հաջողության բանաձև․ Doping Creative Advertising-ի հիմնադիր Հայկ Սիմոնյան (լուսանկարներ) - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հաջողության բանաձև․ Doping Creative Advertising-ի հիմնադիր Հայկ Սիմոնյան (լուսանկարներ)

«Հաջողության բանաձևը» նախագծի շրջանակում  մարտի 28-ին  «Այբ»  դպրոցում տեղի ունեցավ Doping Creative Advertising-ի ղեկավար Հայկ Սիմոնյանը հետ հանդիպում։

Բանախոսը պատմեց հաղթանակի հակառակ կողմի՝ սխալների, սթրեսների և հիասթափությունների մասին, առանց որոնց չեն կերտվում հաջողության պատմությունները: Հանդիպման ընթացքում  Հայկը պատմեց հաջողության ճանապարհով անցնելիս իր արած բացթողումների, սխալների ու ձախողումների մասին, կիսվեց հաջողության իր անձնական բանաձևով։ Ելույթին հաջորդեց հարցուպատասխանի փուլը։

Skill ընկերության հետ համատեղ իրականացվող «Հաջողության բանաձևը» «Այբ» կրթական հիմնադրամի նախագծերից մեկն է։ Այն վարպետության բաց դասերի և ելույթների հարթակ է, որի շրջանակում հյուրընկալվում են մարդիկ, որոնց ամենամեծ հարստությունը փորձն է, և ովքեր կարող են և ցանկանում են հայտնել իրենց գիտելիքներն ու բացել հաջողության գաղտնիքները, ոգևորել իրենց խոսքով և օրինակ ծառայել՝ անելու նոր քայլեր։

 

  • 8