Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հաջողության հասնելու ճանապարհը, իհարկե, հեշտ չէ: Բայց ավելի դժվար է անընդհատ դիմակայել անհաջողակի պիտակին: Եթե չես ուզում անել ինչ-որ բան` միշտ կարող ես գտնել հազար պատճառ, իսկ դրանք հնարելը և արդարանալը ավելի դժվար է, քան ընդառաջ գնալ անհամբեր քեզ սպասող հաջողություններին:
Այս 4 պատճառաբանությունները մոռանալու դեպքում դուք կարող եք լինել հարուստ և հաջողակ:
Ոչ: Այդ թանկագին թուղթը ձեզ պետք է, եթե ցանկանում եք աշխատել ինչ-որ տեղ, օրական 8 ժամ, ինչ-որ մեկի ղեկավարությամբ: Իսկ եթե ուզում եք ինքներդ նոր գործ սկսել, ուրեմն դուք եք ձեր գլխի ու ժամանակի տերը:
Բիզնես կարելի է սկսել նաև առանց բարձրագույն կրթության: Հիշեք Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, որը հեռացավ Հարվարդից՝ աշխարհը գրաված սոցիալական կայքը ստեղծելու համար: Նա զբաղվեց նրանով, ինչ սիրում է և ինչն իր մոտ ավելի լավ է ստացվում, արդյունքն ակնհայտ է: Համալսարաններում դուք միանգամից չեք դառնում հանճարներ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնակրթությունն ավելի արդյունավետ է:
Այսպես են շատերը արդարացնում իրենց անհաջողությունները և ծուլությունը: Չկա երկրագնդի վրա մեկ մարդ անգամ, ով չունենա ազատ ժամանակ: Համակարգչային խաղեր խաղալու կամ նորությունները թերթելու փոխարեն կարող եք զբաղվել նրանով, ինչ սիրում եք և դա վերածել բիզնեսի: Ծուլությունը երբեմն անհաղթահարելի է, բայց նույնիսկ ամենօրյա փոքրիկ քայլերով և համառությամբ կարելի է հասնել ցանկալի արդյունքի:
Իսկ ո՞վ է ասել, որ հաջողությունները քեզ սպասում են միայն 20 տարեկանում: Հարյուրավոր օրինակներ կան, թե ինչպես են մարդիկ 90 տարեկան հասակում նոր լեզուներ սովորում, ինչպես են 50-ից հետո նոր բիզնես սկսում և արդեն 70 տարեկանում դառնում աշխարհի ամենահարուստ մարդը: Ուղեղը միշտ պատրաստ է ընկալել նորը, ու դուք ունեք հաջողակ դառնալու ժամանանակ: Քանի դեռ ողջ եք, կարող եք ունենալ ցանկալին: Երբեք ուշ չէ սովորելու և նոր բարձունքների հասնելու համար:
Սկսելը միշտ դժվար է: Պետք է նախաձեռնել: Մի սպասեք նոր երկուշաբթիների, կամ առավոտների, կամ էլ ամսվա առաջին օրվա, սկսեք հենց այս պահին:
Դուք ոչ մի նոր բան չեք սովորի, եթե չսկսեք օգտակար ինֆորմացիա փնտրել: Դիմեք մարդկանց, ովքեր տիրապետում են համապատասխան տեղեկատվությանը և գլուխ կհանեք իրավիճակից:
Ինչպես ասում են՝ ախորժակը ուտելուց է բացվում: Ուղղակի սկսեք: Հաղթահարեք ծուլությունն ու վախերը, որպեսի հետո ժպիտով նայեք բոլոր անհաջողություններին և հպարտությամբ դիմավորեք հաջողությունները:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո