Համացանցում Sony PlayStation 5-ի դիզայնի նոր տարբերակն է (լուսանկարներ) - VNews

Համացանցում Sony PlayStation 5-ի դիզայնի նոր տարբերակն է (լուսանկարներ)

Sony ընկերությունը դեռևս չի կիսվել PlayStation 5-ի վերաբերյալ նորություններով, սակայն համացանցում  կոնսոլի վերաբերյալ օրեցօր  հայտնվում է նոր տեղեկատվություն: Այս անգամ քննարկվում է սմարթֆոնի հերթական տարբերակի դիզայնի վերաբերյալ տեղեկատվությունը,  որով կիսվել է CCN. com կայքը:

Համացանցում հրապարկված լուսանկարները հիշեցնում են PS4 Slim-ի փոքր ինչ մեծացված տարբերակը: Թեև Sony-ի նախկին կոնսոլները դիզայնով իրարից բավական տարբեր էին, նոր մոդելները առանձնապես չեն տարբերվում միմյանցից: Ավելի վաղ Sony-ն ներկայացրել էր PS5-ի տարբերանշանը, որը նույնպես ակնհայտ տարբերություններ չուներ PS4-ից:

Համացանցում հայտնված տարբերակը շատ նման է վերջերս 4chan-ում հայտնված մեկ այլ լուսանկարին: