#ՁեռաԳործ Ֆրանսիայից դեպի Հայկական «Հատիկներ» - VNews

#ՁեռաԳործ Ֆրանսիայից դեպի Հայկական «Հատիկներ»

48244208 2260717437540385 4407797414010814464 n - #ՁեռաԳործ Ֆրանսիայից դեպի Հայկական «Հատիկներ»

Ցուրտ ձմռան ընկերների շարքում տաք հագուստն է։ Այն ավելի հաճելի է, երբ գործվածք է ու տաքացնում է ոտքերը։ Հայկական շուկայում էլ կա մի արտադրանք, որը ոչ միայն գործելու արվեստն ունի, այլև հատուկ նպատակ՝ ազգային նախշերի պրոպագանդա։

Սաթենիկենք 15 տարի առաջ սկսել են մի աշխատանք, որը ցույց է տալիս  հայկական զարդանախշերն ու ձեռագործը: Մասնագիտությամբ ինժեներներ են, իսկ արվեստի նկատմամբ սերը փոխանցվել է դեռևս պապիկից, ով եղել է Փարիզում նորաձևության ջատագովներից մեկը: Տատիկի պատմություններից  էլ հիշում է, թե ինչպես էր պապը մեկ գիշերվա ընթացքում ութ կանացի վերարկու ձևում՝ այն ժամանակների ֆրանսիական նորաձևությանը բնորոշ բոլոր կանոններով:

Ինչպե՞ս գործվեց առաջին գուլպան։

– Հատիկների ստեղծման գաղափարը ծագեց շատ պատահական, երբ ամռանը մայրիկիս մոտ բերեցին թանգարանային գուլպաներից մի նմուշ և խնդրեցին հնարավորինս վերականգնել զարդանախշերը և կյանքի կոչել Սասնա գուլպայի ողջ շուքն ու հմայքը, ստացվեց։ Բերողներն էլ գիտեին թե որքան է մայրս պաշտում հայեցի զարդանախշերը: Հենց այդպես  թանգարանային գուլպան նոր շունչ ստացավ, իսկ երկշար մագիլները սիրվեցին բոլոր նրանց կողմից, ովքեր ճանաչում էին մորս:

Թելերն ու շուղերը, սա հատո՞ւկ արվեստ է, պատմեք այդ մասին։

– Այս մասին կարող ենք անվերջ խոսել: Հատիկցիների համար թելերն ու շյուղերը նույն արժեքն են ներկայացնում, ինչպես նկարչի ձեռքում ներկերն ու վրձինը: Թելերի բազմերանգ հայեցի գույները տրամադրություն են ստեղծում ու փոխանցում բոլոր նրանց, ովքեր գնահատում են ձեռագործը, հայկականն ու զարդանախշապատը:

1 - #ՁեռաԳործ Ֆրանսիայից դեպի Հայկական «Հատիկներ»

Մոտիվացիա, որտե՞ղ այն փնտրել, ի՞նչն է Ձեզ ոգեշնչում։

– Թերևս առաջնայինը հայկական արվեստի հին ու մոռացված մասունքներին նոր շունչ ու կյանք հաղորդելն է: Երբ թանգարանային զարդանախշապատ գուլպայի եզակի նմուշը կյանքի է կոչվում` նորովի։

Ինչո՞ւ «Հատիկներ», ինչ իմաստ ունի անունը։

– Հատիկը շյուղագործ աշխատանքի անբաժանելի մի մասն է։ Յուրաքանչյուր շյուղագործ աշխատանք բազմաթիվ հատիկներից է կազմված: Օրինակ՝ մեկ անվանական շարվածքը մոտ 15.000 հատիկ է պարունակում։

48360488 1983414591958410 913219899508129792 n 960x960 - #ՁեռաԳործ Ֆրանսիայից դեպի Հայկական «Հատիկներ»

Հայկական արտադրանք է սա, ի սկզբանե մտածվա՞ծ էր, որ պետք է ազգայինը բնորոշ լինի։

– Միանշանակ: 15 տարի առաջ հասունացավ հայկական ձեռագործի տարածման գաղափարը: Ցանկությունը այնքան մեծ էր այս ամենը դարձավ բրենդ։ Զարգանում ենք շատ արագ: Անկեծ լինելու դեպքում նշենք, որ ինքներս էլ չէինք սպասում, որ մեզ այսքան կսիրեն :)

Այս պահին արդեն հավաքածուն ընդգրկում է գուլպաների, թաթմանների և սռնապանների շուրջ հինգանուն շարվածք՝ Անին, Մուշը, Տուշպան, Արցախն ու Սասնա Հատիկը:

48250891 259895961374247 1990795557345427456 n 960x960 - #ՁեռաԳործ Ֆրանսիայից դեպի Հայկական «Հատիկներ»

Եթե կա մոտիվացիան, չկա բավարար ռեսուրսը, ի՞նչ անել այդ դեպքում։

– Այս պահին ունենք այդ խնդիրը: Բայց կարծում ենք հաջողության գրավականը հենց մոտիվացիան է ու անասելի սերը դեպի այն ինչ անում ես: Մնացած խնդիրները միանշանակ լուծելի են: Այս պահին գաղափարները շատ են, վստահաբար կարող ենք ասել, որ «Հատիկ» ունենալու գաղափարը բոլորի կողմից սիրվեց անչափ, և ուրեմն աշխատելու ենք հենց այդ ուղղությամբ։

Հատուկ թելեր կա՞ն, թե կարող ենք ցանկացած որակից ստանալ լավ արդյունք։

– Թելերի ընտրությանը մեծ տեղ ենք տալիս: Շարվածքը պատրաստվում է միմիայն բարձր որակի բրդյա մանվածքից: Բուրդը ինքնին շատ խորհրդանշական է, թե՛ առողջության, թե՛ տաքության համար:

47683783 300373957270398 4637178887007109120 n 960x720 - #ՁեռաԳործ Ֆրանսիայից դեպի Հայկական «Հատիկներ»

Ո՞րն է Ձեր նպատակը։

– Հայկականի թանգարանայինի ու ձեռագործի տարածումն ամենուրեք: Բարդ գործ ենք նախաձեռնել, օրինակի համար նշենք, որ մի ամբողջ զարդանախշապատ մոդելի մշակման և շարվածքի պատրաստման համար պատահել է, որ մեկ ամսից ավել ժամանակ ենք հատկացրել:

Հիասթափություններ եղե՞լ են

– Հիասթափվել ենք, բայց սերը դեպի այն ինչ անում ենք, թույլ չի տվել հետ կանգնել մեր «Հատիկ»-ի ստեղծման գաղափարից:

Ստացված արդյունքը, սերն ու գնահատանքը մեր շատ սիրելի հաճախորդների կողմից մեզ էլ ավելի մեծ եռանդ են հաղորդում։

Եթե ունենաք այնքան գումար, որքան միշտ երազել եք, ինչպե՞ս կնպատակաուղղեք բիզնեսում։

– Սկզբունքային տեղ է զբաղեցնում բարեգործությունն ու կորպորատիվ պատասխանատվությունը: Այստեղ միայն զուտ գումարային օգնության մասին չէ խոսքը. նպատակը կլինի մարդկանց օգնել այնպիսի հմտություններ ձեռք բերելիս, որ այլևս խնդիր չունենան վաստակի հետ կապված:

48314149 348673885719965 8720514014548852736 n 960x960 - #ՁեռաԳործ Ֆրանսիայից դեպի Հայկական «Հատիկներ»

3 խորհուրդ ձեռագործ իրերով  բիզնես սկսողներին։

  • Լինել համբերատար, այս գործը մեծ ջանքեր ու համբերատարություն է պահանջում:
  • Սիրել այն ինչ անում ես, տարածել դրականն ու հավատալ հաջողությանը:
  • Մենք հավատում ենք, որ ամեն մարդ ունի առաքինություն ու տաղանդավոր է յուրովի, պարզապես այդ տաղանդն ու առաքինությունը պետք է բացահայտվի ու լույսերը կվառվեն։

ՁեռաԳործ. Արվեստում ինքնուս Շանթը

ՁեռաԳործ. Ծովինարի քաղաքային կոլորիտը

ՁեռաԳործ. Արծաթ + ընկուզենու փայտ = DH handmade

ՁեռաԳործ․ «Օրիկան» ներկայացնում է փայտի արհեստը

ՁեռաԳործ․ Վանուհին ներկայացնում է հյուսած «Հյուսեն»

ՁեռաԳործ․ AgnesaHandmade-ի համար սա ավելին է, քան բիզնեսը

ՁեռաԳործ. Bow-X-ի թիթեռնիկները

ՁեռաԳործ. Նախկին աղբանոցի ռեվոլյուցիան

ՁեռաԳործ. Քայլիր ami-ի հետ. Արմինեն ներկայացնում է իր բիզնեսը

ՁեռաԳործ․ Մերին ներկայացնում է MAM • Handmade •-ը

ՁեռաԳործ. LILAC-ի հիմնադիրը պահպանում է կավի ջերմությունը

ՁեռաԳործ․ Համլետի «գժաԳան» լամպերը

ՁեռաԳործ․ «SonSation»-ի 6 տարին՝ 12 րոպեում

ՁեռաԳործ. «Թադէ» վարպետաց ընտրանի

ՁեռաԳործ․«Protest»-ի հիմնադիրները

ՁեռաԳործ. Լենա Իսկանդարյանի լեռնային ծաղիկները