Հավելվածը կախտորոշի կորոնավիրուսը ձայնով, շնչառությամբ և հազով - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հավելվածը կախտորոշի կորոնավիրուսը ձայնով, շնչառությամբ և հազով

Քեմբրիջի համալսարանի համակարգչային տեխնոլոգիաների բաժնի աշխատակիցները բջջային հավելված են մշակել, որը կկարողանա ախտորոշել Covid-19-ը օգտատիրոջ ձայնով, շնչառությամբ և հազով։

Հավելվածը մշակող խմբի ղեկավար՝ պրոֆեսոր Սեսիլյա Մասկոլոյի խոսքով, կորոնավիրուսով վարակված մարդիկ ունեն բավականին սպեցիֆիկ ձայներ։ Նրանք պահում են օդը խոսելու ժամանակ, շնչում են դադարներով և չոր հազում են։

Սկզբում խումբը պատրաստվում է հավաքել ձայների անհրաժեշտ քանակով տվյալների բազա և դրա հիման վրա ներդնել համապատասխան ալգորիթմ։ Գիտնականները կոչ են արել բոլոր ցանկացողներին միանալ ծրագրին, հանձնել իրենց ձայների ձայնագրությունները և խոստացել են պահպանել դրանք միայն համալսարանի պատերի ներսում, օգտագործել միայն գիտահետազոտական նպատակով, գրում է Популярная механика-ն։

Հավելվածն առայժմ հասանելի է միայն Android-ի համար, սակայն մշակողները խոստանում են շուտով գործարկել նաև iOS-ի համար նախատեսված տարբերակը։

Reebok-ը ստեղծել է տեխնոլոգիական դիմակներ՝ սպորտով զբաղվելու համար

Ներկայացվել է նոր հակավիրուսային կոստյում՝ մաքսիմալ պաշտպանությամբ

ՏՏ ոլորտի աջակցության համար կկտրամադրվեն 10-30 մլն դրամի դրամաշնորհներ

Ֆրանսիացիները ավելի քան 10 մլն լիտր գարեջուր կոչնչացնեն

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Սմարթֆոնների շուկան 2020թ․ զգալիորեն կկրճատվի

Բիլ Գեյթսը՝ կարանտինից դուրս գալու վտանգների և պատվաստանյութի մասին

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը մոտ 100 տոննա պաշտպանիչ հագուստ ու դիմակ է տեղափոխել Վարշավա

Яндекс.Карты-ն սկսել է ցուցադրել խանութներում հերթերի չափը

#ԿորոնաԴիզայն․ Ինչպես ստեղծվեց կորոնավիրուսի հայտնի նկարը

Կայք, որ կօգնի հաղթահարել կարանտինային սթրեսը

Նոր շնչասարք՝ հայ ինժեներների կողմից (տեսանյութ)

Տեխնոլոգիական զենքով․ Ինչպես Հարավային Կորեան հաղթահարեց կորոնավիրուսը

Facebook-ը սիրահարների համար նոր մեսենջեր է գործարկել