fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայկական Earlyone-ի ներբեռնումների քանակը հատել է 40 000-ի շեմը

Արդեն երկու տարի է, ինչ Earlyone հերթերի կառավարման համակարգն իր հավելվածի միջոցով հնարավորություն է տալիս մարդկանց՝ օնլայն տարբերակով նախօրոք ձեռք բերել կտրոն և առանց հերթերում ժամանակ կորցնելու օգտվել նախընտրելի ծառայությունից։ Earlyone-ը բջջային հավելված է, որը օգնում է կազմակերպել անելիքները՝ խնայելով ժամանակ։

Այսօր հավելվածի ներբեռնումների քանակը հատել է 40 000-ի շեմը, գրում է ընկերության ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ Earlyone-ը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից՝ բջջային հավելված և հերթերի կառավարման ծրագրային ապահովում, որոնք աշխատում են ամպային տեխնոլոգիաների հիման վրա։ Վերջերս ընկերությունը ներկայացրեց հավելվածի թարմացված տարբերակը՝ համալրված նոր գործառույթներով։ Այն անվճար է օգտատերերի, այնպես էլ այն ընկերությունների համար, որոնք օգտագործում են Earlyone հերթերի կառավարման լուծումը: Այն գործում է iOS և Android համակարգերում։