Հայկական FastMed հավելվածն օգնում է առցանց գտնել և ամրագրել դեղեր - VNews

Հայկական FastMed հավելվածն օգնում է առցանց գտնել և ամրագրել դեղեր

FastMed ստարտափն օգնում է առցանց որոնել դեղեր, տեսնել դրանց առկայությունը դեղատներում, ամրագրել դրանք, ինչպես նաև վերծանել դեղատոմսերն ու խորհրդատվություն ստանալ դեղագետից։ Ստարտափի հիմնադիր Գրիգոր Կորկոտյանի մոտ գաղափարը ծագել է մոտ 2 տարի առաջ, երբ բժիշկը դստեր համար վիտամիններ է նշանակել, որոնք սակայն բարդ է եղել գտնել դեղատներում։ Իրավիճակը բարկացրել է և ստիպել գտնել լուծումներ․ արդյունքում ստեղծվել է FastMed.am-ը: Այժմ այն ներբեռնման համար անվճար հասանելի է Google Play-ում։ Բազայում առկա է 10 հազարից ավելի անվանում ապրանքատեսակ, ամբողջությամբ դեղատների պարագաներ։

VNews – Business and Tech-ին պատմել է հարթակի առանձնհատկությունների ու սպասվող գործառույթների մասին․

«Դեղերի որոնման համար մի քանի կայքեր կային, սակայն ոչ բոլոր դեղատներն այդ կայքերում կային, բացի այդ էլ ուշ-ուշ էին թարմացվում։ Կան նաև հավելվածներ, որոնք կոնկրետ դեղատների են պատկանում ու ցուցադրում միայն իրենց ապրանքները։ Մեր գաղափարը հղկվեց, ուսումնասիրեցինք միջազգային շուկայում նմանօրինակ նախադեպերը, գտանք մի քանի տարբերակներ, որոնք էլ այդքան հարմարեցված չեն օգտագործողներին։ Ամբողջ ինֆորմացիան մշակելով՝ հասկացանք, որ հավելվածը պետք է անվճար լինի և օգտագործման համար շատ հեշտ, որ պատկերացում չունենալով անգամ կարողանաս գլուխ հանել»։

Հավելվածում կարելի է փնտրել դեղերը մուտքագրելով անունը, ձայնային որոնումով, բարկոդերով, բացի դրանից էլ հնարավոր է մուտքագրել միայն դեղի ակտիվ նյութի անունը։ Գրիգորն ասում է, որ սա առավել հեշտացնում և հավանական է դարձնում անհրաժեշտ դեղը գտնելը, քանի որ տարբեր երկրներում միևնույն դեղն արտադրվում է տարբեր անուններով, սակայն օգտագործված ակտիվ նյութը նույնն է։ Մեկ այլ գործառույթ էլ նախատեսված է դեղատոմսերի համար։

«Մենք դեռևս խնդիր ունենք դեղատոմսերի հետ, դրա համար մենք ստեղծեցինք դեղատոմսի վերծանման հնարավորությունը, որի շնորհիվ մարդիկ կարողանան դեղատոմսը նկարել և ուղարկել մեզ, որից հետո կստանան թվայնացված դեղատոմսը՝ ակտիվ հղումներով։ Մեր դեղագետը նշումներ է անում դեղատոմսի վրա օգտագործման տևողություն, հաճախանության վերաբերյալ։ Սեղմելով ակտիվ հղումների վրա՝ կարելի է տեղեկանալ տվյալ դեղերի մասին՝ դեղատներում առկայության, արժեքի և այլն: Բացի դեղատոմսի վերծանումից, 24/7 ռեժիմով հնարավոր է օնլայն չաթ ունենալ դեղագետի հետ»,- նշում է Գրիգորը։

 

Նրա խոսքով՝ փոքր դեղատները, մանր դեղատնային ցանցերը չեն կարող ռեսուրս տրամադրել և ստեղծել սեփական հավելվածները։ FastMed հավելվածը նրանց թույլ է տալիս լայն շուկայի համար հասանելի դառնալ, ինչպես նաև օգտվել իրենց տրամադրած մարքեթինգային գործիքներից, օրինակ՝ CRM-ից մինչև ծանուցումներ ուղարկել։

«Հիմա դեղատները ունենալու են ամսավճարով բաժանորդագրության հնարավորություն, հետագայում առաքման դեպքում ունենալու են նաև որոշակի գումարի գանձում։ Հավելվածով կարելի է դեղատանը ամրագրել դեղը և հետո գնալ վերցնել։ Հավելվածը հասանելի է 3 լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Ծրագրում են ավելացնել նոր լեզուներ»,- նշեց նա։

Հավելվածի ստեղծման ընթացքում դժվարություններն անխուսափելի են եղել։ Ամենամեծ բարդությունը ֆինանասվորման հետ է կապված։ Մասնակցել են դրամաշնորհային մի քանի մրցույթների, ընկերների միջոցով քրաուդֆանդինգ են կազմակերպել և միասնական ուժերով շարունակել են մշակումները։ Ներկայումս թիմում ծրագարային մշակումների վրա աշախատում է 4-5 հոգի։ Մեծ ուշադրություն են դարձրել դեղագետի փորձառության վրա։

«Հայաստանյան հավելվածների մեջ FastMed-ն ամբողջական ընտրության հնարավորություն է տալիս,-ասում է ստարտափի հիմնադիրը,- Ծրագրային առումով պատրաստ է նաև առաքման հնարավորությունը, որը կակտիվացնենք օրենսդրական կարգավորումներից հետո։ Շուտով լնելու են նաև վճարման համակարգերը՝ հեռակա կարգով նույնպես վճարում կատարելու հնարավորությամբ, նաև ուրիշի համար պատվեր կատարելու հնարավորությունը, որը հատկապես օգտակար կլինի հենաշարժողական խնդիր ունեցողների համար կամ էլ մայրերի, ովքեր խնամում եմ երեխաներին և չեն կարող անձամբ գնալ դեղատուն»։

Արդեն պատրաստ է նաև հավելվածի iOS տարբերակը, որը պաշտոնապես կթողարկվի App Store-ում այս ամսվա վերջում, թեստավորման փուլի հաջող ավարտի դեպքում։ Թիմը մասնակցել է նաև Հայկական ստարտափ ակադեմիայի ծրագրին որպես ունկնդիր։ Ներկայումս մասնակցում են Global Credit-ի ստարտափների համար նախատեսված մրցույթին, բացի այդ էլ պատրաստվում են հուլիսին ներկայանալ Սևան Ստարտափ Սամիթին։


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Հայկական Fastmed-ն օգնում է առցանց պատվիրել դեղեր (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)

Հայկական Evi հավելվածը թույլ է տալիս սնվել զեղչված գներով

Երևանի առաջատար համալսարանները կհամագործակցեն Breedge-ի հետ