fbpx

Հայկական ստարտափերը` Viva Technology 2019 Paris-ում. Բեթկոնստրակտը նրանց կողքին է

Փարիզում մայիսի 16-18-ը տեղի ունեցավ Viva Technology 2019` Եվրոպայում տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը:

ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացումները ներկայացնելու, նոր հնարավորություններ ստեղծելու և աշխարհի առաջատար կազմակերպությունների հետ մեկտեղ նորարարությունների կենտրոնում գտնվելու համար այս տարի ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի և G2iA-ի կողմից նախաձեռնվել է Viva Technology միջոցառմանը կազմակերպել Հայաստանի մասնակցությունը՝ առանձին տաղավարով՝ որպես տարածաշրջանի նոր Սիլիկոնյան հովիտ։

Իրենց նորագույն լուծումները Հայաստանից տարել էին 10 ստարտափեր. ռոբոտաշինությունից, էլեկտրաէներգիայի խնայողությունից: Ներկայացված էր անգամ նորագույն տեխնոլոգիաների միջոցով արտադրված կոշիկ:

Հայաստանյան ընկերություններն այս օրերին իրենց նորարարական լուծումները կարողացան ներկայացնել այնպիսի հեղինակավոր ընկերությունների կողքին ինչպիսիք են Google-ը, Microsoft-ը, Facebook-ը, Amazon-ը եւ ոչ միայն:

Որպեսզի Հայաստանը VivaTech 2019-ում լավագույնս ներկայացվի, ՏՏ ոլորտում առաջատար Բեթկոնստրակը ցուցաբերել էր իր աջակցությունը: Ընկերությունն իր սատար լինելը նաեւ ֆիզիկապես էր ապահովել` իր ներկայացուցիչներին ուղարկելով տեղում աջակցելու մասնակիցներին:

Նշենք նաեւ, որ տեխնոլոգիական այս խոշորագույն միջոցառմանը ներկա էր ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն էր հայտնել աջակիցներին:

«Viva Technology 2019 Paris ցուցահանդեսին հայկական տաղավարով մասնակցությունը կազմակեիպվեց ֆրանսիայի հայկական համայնքի, UGAB France , Grant Thornton France , G2IA, Tumo Center for Creative Technologies, BetConstruct, Energize Global Services CJSC, web ISI, կազմակերպությունների՝ Ֆրանսիայում հայկական դեսպանության աջակցությամբ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմին և բոլոր կազմակերպիչներին», – գրել էր նախարարը: