Հայտնի են 2020թ․ լավագույն ավտոմեքենաները - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայտնի են 2020թ․ լավագույն ավտոմեքենաները

kia soul ev 527338 - Հայտնի են 2020թ․ լավագույն ավտոմեքենաները

WCOTY (World Car of the Year) հեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչները ներկայացրել են 2020թ․ լավագույն ավտոմեքենաները։ Հաղթողներին պետք է հայտնեին Նյու Յորքի ավտոսալոնում, սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կորոնավիրուսի պատճառով այն չեղարկվել է։

«Աշխարհի լավագույն մեքենա 2020» անվանակարգում բացարձակ հաղթող է ճանաչվել Kia Telluride ամենագնացը։ 3,8լ V6 շարժչով կորեական քրոսովերը հավաքել է 758 միավոր՝ հետևում թողնելով SUV Mazda CX-30 (738 միավոր) և Mazda3 (745 միավոր) մեքենաներին, հայտնում է speedme.ru-ն։

vehicle 1373 1 960x640 - Հայտնի են 2020թ․ լավագույն ավտոմեքենաները
2020 Telluride

Միանգամից 2 մրցանակ է ստացել Porsche Taycan էլեկտրական սպորային մեքենան։ Այն հաղթող է ճանաչվել «Լավագույն լյուքս մեքենա» և «Լավագույն սպորտքար» անվանակարգերում։

vehicle 1404 960x540 - Հայտնի են 2020թ․ լավագույն ավտոմեքենաները
Porsche Taycan

«Լավագույն քաղաքային մեքենա» անվանակարգի հաղթող է ճանաչվել Kia Soul EV հետչբեքի էլեկտրական տարբերակը, իսկ «Լավագույն դիզայնը» բաժին է հասել Mazda3 հետչբեքին։

kia soul ev 527338 - Հայտնի են 2020թ․ լավագույն ավտոմեքենաները
Kia Soul EV
vehicle 1434 960x455 - Հայտնի են 2020թ․ լավագույն ավտոմեքենաները
Mazda3