Բարև ապագայից․ Այբի սաները ներկայացրել են արհեստական ինտելեկտի ստեղծած արվեստի գործեր - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Բարև ապագայից․ Այբի սաները ներկայացրել են արհեստական ինտելեկտի ստեղծած արվեստի գործեր

33994876 2162772130623860 5104623890345230336 n - Բարև ապագայից․ Այբի սաները ներկայացրել են արհեստական ինտելեկտի ստեղծած արվեստի գործեր

Մայիսի 30-ին «Այբ» դպրոցում մեկնարկեց «Ռոստելեկոմի» հետ համատեղ իրականացվող «Բարև ապագայից» նախագծի առաջին ցուցադրություն-քննարկումը, որի մասնակիցները ծանոթացան ապագայի տեխնոլոգիաների համաշխարհային վերջին միտումներին, հաղորդակցվեցին ամենաանհավանական ոլորտներում դրանց կիրառությանը (օրինակ՝ արհեստական բանականությանն արվեստում) և տեղեկացան հայաստանյան զարգացումներին։

«Այբ» դպրոցի «Տեխնոշարժ» ակումբի աշակերտները «Բարև ապագայից» ցուցահանդեսին ներկայացրին արհեստական բանականության ստեղծած արվեստի գործեր։

«Ամեն դար ունեցել է իր նորարարությունն արվեստում։ Մեր դարն արհեստական բանականության դար է, և զարմանալի չէ, որ նորարարության ոգևորությունները դեպի արվեստ են գալիս հենց արհեստական բանականությունից։ Այն, ինչ մտածեցին և իրականացրին «Այբ»-ի աշակերտները, դրա վառ ապացույցն է։ Միացնելով երկու շատ տարբեր աշխարհ՝ նրանք ստեղծեցին մի յուրօրինակ երևույթ, որի նմանը չկա. ցուցահանդեսի ժամանակ ներկայացվում են արհեստական բանականության կողմից ստեղծված արվեստի աշխատանքներ։ Ցուցահանդեսին մասնակցում է ոչ թե երկու հեղինակ՝ գեղանկարիչ և լուսանկարիչ, այլ երեք՝ լուսանկարիչ, գեղանկարիչ և արհեստական բանականություն»,- նշեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։

34066806 2162772523957154 3585189264180117504 n - Բարև ապագայից․ Այբի սաները ներկայացրել են արհեստական ինտելեկտի ստեղծած արվեստի գործեր

Ապագայի տեխնոլոգիաներն ու մարդկության տեխնոլոգիական ապագան արդի ամենաքննարկվող ու հեռանկարային թեմաներից են։ Ըստ որոշ տեսակետների՝ տեխնոլոգիաների զարգացումն ու մարդկային գործոնի նվազեցումը վտանգում են մի շարք մասնագիտությունների գոյությունը։ Մյուս կողմից, սակայն, պատմությունը փաստում է, որ գիտատեխնիկական առաջընթացը մշտապես նպաստել է մարդկության զարգացմանը և կենսական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործմանը՝ ավելի շատ ժամանակ ազատելով ստեղծագործելու համար։

«Այսօր երեխաների կողմից արհեստական բանականության ճիշտ ընկալումը ապագայում նրանց հնարավորություն կտա դրա կիրառման համար նորանոր ուղղություններ գտնելու։ Արհեստական բանականության կիրառությունն օրեցօր ավելի ու ավելի լայն շրջանակներ է ընդգրկում՝ նվազեցնելով մարդկային աշխատանքն ու ջանքերը։ Ուրախալի է, որ «Այբ» դպրոցը, ի թիվս այլ ուղղությունների, կարևորում է երեխաների տեխնո կրթությունն ու մտածողության զարգացումը։ Համոզված եմ՝ այսօրվա քննարկումն ու ցուցահանդեսը շատ օգտակար կլինեն մասնակիցներին և ընդհանուր պատկերացում կտան այն ամենի մասին, ինչը ակամա մեզանից յուրաքանչյուրը մոտ ապագայում կիրառելու է»,- ասաց «Ռոստելեկոմ Հայաստանի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

34202984 2162772003957206 6524461587875495936 n - Բարև ապագայից․ Այբի սաները ներկայացրել են արհեստական ինտելեկտի ստեղծած արվեստի գործեր

Ցուցահանդեսի հեղինակներին հաջողվել էր խնդրին մոտենալ այլ տեսանկյունից ու ներկայացնել, թե ինչ դեր ունեն տեխնոլոգիաներն արդեն այսօր մեզանից յուրաքանչյուրի կյանքում և ինչ ազդեցություն՝ կենսակերպի, կրթության և մասնագիտության վրա։

Ցուցահանդեսին զուգահեռ  ոլորտի առաջատար մասնագետները՝ «Այբ» դպրոցի «Տեխնոշարժ» ակումբի ղեկավար Վազգեն Հակոբջանյանը, ՀԱՀ-ի դասախոս, տվյալագիտության բաժնի համահիմնադիր Արթուր Խալաթյանը, HiLearn-ի հիմնադիր և տնօրեն, ՀԱՀ-ի դասախոս Արսեն Մամիկոնյանը և ՀԱՀ-ի դասախոս, Datamotus ընկերության տնօրեն Հաբեթ Մադոյանը ներկայացրին տեխնոլոգիաների զարգացման իրենց տեսլականը և քննարկեցին այդ զարգացման ճանապարհին մարդկանց ունեցած դերն ու մասնակցության հնարավորությունները և, ամենակարևորը, թե ինչպես պատրաստվել այսօր ապագայի ամենահետաքրքիր մասնագիտություններին։

33943489 2162771550623918 1428474138028146688 n - Բարև ապագայից․ Այբի սաները ներկայացրել են արհեստական ինտելեկտի ստեղծած արվեստի գործեր34157785 2162772030623870 7340305430502965248 n - Բարև ապագայից․ Այբի սաները ներկայացրել են արհեստական ինտելեկտի ստեղծած արվեստի գործեր34031939 2162772917290448 6094072574524784640 n 1 - Բարև ապագայից․ Այբի սաները ներկայացրել են արհեստական ինտելեկտի ստեղծած արվեստի գործեր34066357 2162772913957115 6732722924265930752 n - Բարև ապագայից․ Այբի սաները ներկայացրել են արհեստական ինտելեկտի ստեղծած արվեստի գործեր


Արամ Փախչանյանը դարձել է Ribakov Prize 2020-ի դափնեկիր

Հայկական SuperAnnotate AI-ն առաջարկում է նկարների մշակման բացառիկ տեխնոլոգիա (տեսանյութ)

Հակոբ Արշակյանն արժանացել է մրցանակի արհեստական բանականության ոլորտում ներդրման համար

#SSS19. Հայաստանի ՏՏ դեմքերը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

Մեկնարկել է «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովը

ՊԵԿ-ը ներդրել է մեծ տվյալների հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ

Հայկական Breedge-ը Արհեստական ինտելեկտով է օժտել իր հարթակը

PicsArt-ը ԵՊՀ-ի հետ իրականացրել է AI մասնագետների պատրաստման ծրագիր

4u.am ստարտափը երջանկություն է առաքում հայ կանանց

250-ից ավելի դպրոցական մասնակցել է Hour of Code 2018-ին (տեսանյութ)

«Այբ» դպրոցը հիմնել է խորհրդատվական խորհուրդ

Yandex-ի «Ալիսան» Ադրբեջանն անվանել է հայերի հողերի վրա ստեղծված արհեստական պետություն

Hour of Code միջոցառումն ընդունում է մասնակցության հայտեր

Արհեստական ինտելեկտը կլինի յուրաքանչյուր դռան բռնակում. Դավիթ Յան (տեսանյութ)

SuperAnnotate AI. հայ ինժեներները ստեղծել են պատկերների մշակման բացառիկ տեխնոլոգիա

PicsArt-ը Մոսկվայում Արհեստական Ինտելեկտի մշակման լաբորատորիա կբացի