-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Հիմնարկը» մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից։
Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի ներդրողները 2-րդ անգամ ներդրում են կատարել «Հիմնարկ» ստարտափում։ Առաջինը՝ 2018-ի նոյեմբերին էր։ Մեկ տարվա ընթացքում BANA-ին միացել են նոր ներդրողներ, ովքեր ևս դիտարկել են այս հնարավորությունն ու որոշել իրենց «խելացի գումարը» ներդնել այս թիմում։
Business Angel Network of Armenia-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվ աշխատել է ստարտափի հիմնադիրների հետ.
«Ուրախ ենք հայտնել «Հիմնարկ»-ում երկրորդ ռաունդով մեր ներդրումների մասին։ Սա համատեղ ներդրման հրաշալի օրինակ է։ Ստարտափը հնարավորություն ունի օգտագործելու փորձառու մասնագետների գիտելիքն ու փորձը՝ ընդլայնելու և խթանելու իր արտադրանքը»։
Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի անդամները հայ և այլազգի գործարարներ և ներդրողներ են, ովքեր հետաքրքրված են ստարտափ թիմերում ներդրումներ անելով։ Ֆինանսական կապիտալից բացի, բիզնես հրեշտակներն իրենց մեծ փորձը փոխանցում են նորաստեղծ ընկերությունների անդամներին, տրամադրում են անհրաժեշտ ռեսուրսներ և օգնում հաջողության հասնել միջազգային շուկայում։
«Հիմնարկի» ստեղծման, գործառույթների և նոր ներդրման մասին պատմում է ընկերության համահիմնադիր Ռուբեն Օսիպյանը․
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո