fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

HireBee. արհեստական ինտելեկտով աշխատող HRtech հարթակ staff.am-ից

Հայկական Staff.am կարիերայի հարթակի թիմը մշակում է արհեստական բանականությամբ աշխատող HRtech հարթակ։ HireBee-ն կօգտագործի արհեստական բանականություն աշխատանքի դիմորդների նախնական սքրինինգ իրականացնելու, ինչպես նաև համապատասխան աշխատանքի համար թեկնածուներ փնտրելու համար:

Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG – Innovation Matching Grant) եզրափակիչ փուլում staff.am ստարտափը հաղթող ճանաչվեց՝ ստանալով 35 հազար եվրո դրամաշնորհ արհեստական բանականությամբ աշխատող նոր գործիքակազմի՝ hirebee.ai-ի նախագծի մշակման համար։ Համաֆինանսավորման դրամաշնորհն իրենից ենթադրում է, որ նույնքան գումար պետք է ներդրվի նախագծում նաև հաղթող ստարթափների կողմից։

VNews – Business and Tech-ի հետ զրույցում staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանն ավելի մանրամասն ներկայացրեց, թե ինչ սկզբունքով է աշխատելու HRTech հարթակը և զարգացման ինչ հեռանկարներով են առաջնորդվում․

«HireBee-ն ժամանակակից տեխնոլոգիաներով հարուստ լուծում կտրամադրի ռեքրութմենթի ոլորտում՝ հնարավորություն ընձեռելով ռեքրութերին խնայել ժամանակ և ունենալ ավելի թիրախավորված և որակյալ կադրեր։ staff.am-ի  միջոցով մենք օրական կտրվածքով բավականին շատ տվյալներ ենք մշակում, ինչը մեզ հնարավորություն է տալիս օգտագործել big data-ի և մեքենայական ուսուցման լայն հնարավորությունները, սրանով իսկ բարձրացնելով ռեքրութմենթի որակն ու տրամադրելով թիրախավորված մասնագետների բազա»:

IMG վենչուրային միջոցառման ժամանակ ճանաչվելով 6 հաղթող ստարտափներից մեկը` staff.am-ն արդեն գործնական քայլեր է ձեռնարկում ոչ միայն թիմի ընդլայնման, արհեստական բանականությամբ աշխատող նոր գործիքակազմի մշակման, այլ նաև staff.am-ի աշխարհագրության ընդլայնման և նոր շուկաներում ներկայացման ուղղությամբ։

Այս առումով staff.am համահիմնադիր Վահե Ավետիսյանը նշում է, որ հավակնոտ ծրարեր ունեն․

«staff.am-ի մեր թիմը շատ մեծ ակտիվությամբ մասնակցում է ՀՀ ստարտափ էկոհամակարգի զարգացմանը և տարբեր միջոցառումներին: Մենք երբեք կանգ չենք առնում և չենք բավարարվում արդեն իսկ գրանցած նվաճումներով՝ միշտ ձգտելով ավելիին։ Իսկ այս պահին ունենք բավականին հավակնոտ ծրագրեր մեր հարթակի աշխարհագրության հետագա զարգացման հետ կապված»։

staff.am-ն իր գործունեությունը մեկնարկել է ընդամենը մեկուկես տարի առաջ՝ նպատակ ունենալով օգնել աշխատանք փնտրողներին գտնել համապատասխան աշխատանք, իսկ ընկերություններին՝ ցանկալի աշխատակից և արդեն իսկ զբաղեցնում է առաջատար դիրքեր հայկական աշխատաշուկայում։

Լուիզայի խոսքով՝ ներկայումս R&D թիմն ակտիվորեն իրականացնում է հետազոտություններ մաթ․ մոդելների և տեխնիկական իրականացման մոտեցման  հետ կապված, թիմում ընդգրկել են հմուտ ինժեներներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից։

  • 3


Հայկական SmartClick-ը մշակում է SmartCity նորարարական տեխնոլոգիա

Հայկական SuperAnnotate AI-ն առաջարկում է նկարների մշակման բացառիկ տեխնոլոգիա (տեսանյութ)

Huawei-ը ներկայացրել Է Ascend 910 պրոցեսորը AI տեխնոլոգիաներով

Անդրեյ Շևչենկոն պաշտոնապես դարձել է BetConstruct և FeedConstruct բրենդների դեսպանը

Staff.am-ն արդեն Ղազախստանում է` HireBee բրենդով և նոր օնլայն հարթակով

Gmail-ը ձեր փոխարեն նամակներ կկազմի

PicsArt-ը գրավում է չինական շուկան

Staff.am-ը գործարկել է օնլայն դիմումների նոր համակարգ

Կարիերայի անցում դեպի ՏՏ․ խորհուրդներ և մարտահրավերներ

Հայկական Breedge-ը Արհեստական ինտելեկտով է օժտել իր հարթակը

Չինաստանը կիբեռսպորտը պաշտոնապես ճանաչում է որպես մասնագիտություն

PicsArt-ը ԵՊՀ-ի հետ իրականացրել է AI մասնագետների պատրաստման ծրագիր

Հայկական Krisp և Facehub հավելվածների հաղթարշավը Product Hunt-ում

4u.am ստարտափը երջանկություն է առաքում հայ կանանց

ՏՏ ոլորտն ամենացանկալին է աշխատանք փնտրողների համար (վերլուծություն)

Staff.am. կարիերայի նորարար հարթակ Հայաստանում