Hour of Code միջոցառումն ընդունում է մասնակցության հայտեր - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Hour of Code միջոցառումն ընդունում է մասնակցության հայտեր

MG 5807 e1510838509404 800x500 c - Hour of Code միջոցառումն ընդունում է մասնակցության հայտեր

Դեկտեմբերի 16-ին «Այբ» ավագ դպրոցում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ տեղի կունենա«Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը:

Հայաստանում 5-րդ անգամ կազմակերպվող միջոցառման նպատակն է մասնակիցների համար բացահայտել «ծրագրավորող», «ծրագրավորման կոդ» և նման հասկացությունները և ցույց տալ, որ ցանկացած մարդ կարող է սովորել ծրագրավորման հիմունքները։ Այս ամենը մասնակիցները սովորում են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում՝ իրենց կցված մենթորների օգնությամբ:

Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ՏՏ ոլորտով և ցանկանում են բացահայտել, թե ինչ է ծրագրավորումը։ Մասնակցության համար ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ: Անհրաժեշտ է անգլերենի տարրական իմացություն: Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը լրացնել դիմում-հայտը:

Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի` աշխարհի 180 երկրից: 2017թ. միջոցառմանը Հայաստանում մասնակցել է 5-18 տարեկան 500-ից ավելի պատանի:

««Ծրագրավորման ժամ» միջոցառման միջոցով մենք փորձում ենք զարգացնել երիտասարդների տրամաբանական կարողությունը և ցույց տալ, թե ինչ են այն տեխնոլոգիական պրոդուկտները, որոնցից նրանք օգտվում են ամեն օր․ խաղեր, վեբկայքեր ու հավելվածներ։ Արդեն 5-րդ տարին անընդմեջ անցկացվող այդ միջոցառումն անչափ սպասելի է դարձել դպրոցականների շրջանում, ինչը, հուսով ենք, կբերի նրան, որ այն կանցկացվի յուրաքանչյուր դպրոցում և կրթական հաստատությունում»,- նշել է «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» տնօրեն Արտաշես Վարդանյանը:

«Հայաստանն ունի մեկ հիմնական ռեսուրս, որը մեր հավաքական ուղեղն է։ Որքան ավելի այն հզորացնենք, այնքան ավելի հզոր երկիր կունենանք։ Այս միջոցառումն ուղղված է նրան, որ մեր աճող ուղեղներն ավելի հզոր լինեն։ Ծրագրավորումն ապագայի լեզուն է, որի միջոցով մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք շփվելու մեզ շրջապատող ինքնաշխատ համակարգերի հետ։ Որքան ավելի լավ տիրապետի մեր աճող սերունդն այս լեզվին, այնքան ավելի լավ կզգա իրեն ապագայի աշխարհում»,- ընդգծել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

Միջոցառման գործընկերն է «Ucom» ընկերությունը, որը միջոցառման տարածքը կապահովի ինտերնետ կապով։


Google-ը բրաուզերի Doodles-ով ծրագրավորում կսովորեցնի

Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Արամ Փախչանյանը դարձել է Ribakov Prize 2020-ի դափնեկիր

Բացվել է «Ծրագրավորման ժամ» միջոցառման գրանցումը

18-ից բարձր տարեկանները ևս կարող են անվճար ծրագրավորում սովորել Թումոյում

Հայ-ամերիկյան SoloLearn-ն ընդգրկվել է ծրագարվորում սովորելու լավագույն հավելվածների հնգյակում

Ծրագրովորում սովորելու ևս մեկ հնարավորություն

Տավուշի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված կրթական ծրագիր է մեկնարկում

Անվճար ծրագրավորում սովորելու հնարավորություն Bet Academy-ում

Վայոց Ձորի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված ծրագիր է մեկնարկում

Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն ՏՏ ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր

250-ից ավելի դպրոցական մասնակցել է Hour of Code 2018-ին (տեսանյութ)

«Այբ» դպրոցը հիմնել է խորհրդատվական խորհուրդ

Հայտնի են Product bootcamp-ի հաղթող թիմերը (լուսանկարներ)

Արտաշես Վարդանյանը՝ Seedstars-ի տեղական փուլի և նոր հնարավորությունների մասին (տեսանյութ)

«Ես կդառնամ ծրագրավորող» միջոցառումը համախմբել է շուրջ 150 պատանու