Huawei-ը ներկայացրել է 3 նոր ֆլագման Honor 30 սերիայից - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Huawei-ը ներկայացրել է 3 նոր ֆլագման Honor 30 սերիայից

Huawei ընկերությունը առցանց-պրեզենտացիայի ընթացքում ներկայացրել է Honor 30, Honor 30 Pro և Honor 30 Pro+ նոր ֆլագմանները: Երեքն էլ 5G կապի հնարավորությամբ: Անդրադառնանք 3-ին առանձին-առանձին:

Honor 30

Նորույթների ամենամատչելի տարբերակը Honor 30-ն է, այն ստացել է 6,53-դյույմ OLED դիսփլեյ (2400×1080 պիքսել), Kirin 985 պրոցեսոր Mali-G77 արագացուցիչով, 6 Գբ կամ 8 Գբ արտաքին և  128Գբ կամ 256 Գբ ներքին հիշողություն: Նոր ֆլագմանը ունի նաև Nano Memory հիշողության քարտ: Մարտկոցը 4000 մԱ/ժ և 40 Վտ արագ լիցքավորման հնարավորությամբ: Դիմային տեսախցիկը 32 Մպ է: Հիմնական տեսախցիկը ներառում է 4 մոդուլ՝ գլխավորը 40 Մպ է:

Honor 30 Pro

Honor 30 Pro-ն նախորդի ավելի հզոր տարբերակն է:Սստացել է կոր եզրերով OLED դիսփլեյ 6,57-դյույմ անկյունագծով (2340×1080 պիքսել): Դիմային կրկնակի տեսախցիկ՝ 32 և 8 Մպ հզորությամբ:

Պրոցեսորը նախորդինից ավելի հզոր է՝ Kirin 990: Pro-ն համալրվել է 8 Գբ արտաքին և 128 կամ 256 Գբ ներքին հիշողությամբ: Մարտկոցը 4000 մԱ/ժ և 40 Վտ արագ լիցքավորման հնարավորությամբ: Հիմնական տեսախցիկը եռակի է, գլխավորը՝ 40 Մպ հնարավորությամբ:

Honor 30 Pro+

Շարքի երրորդ՝ Pro+ տարբերակը ստացլէ նույն դիսթլեյն ու պրոցեսորը, ինչ Pro-ն: Սակայն այս մեկի արտաքին հիշողությունը 12 Գբ է: Ինչպես նաև 27 Վտ արագ անլար լիցքավորման ֆունկցիան է տարբերությունը:

Honor 30 Pro+ Գլխավոր առանձնահատկությունը տեսախցիկն է՝ 50 Մպ հզորությամբ Sony IMX700 սենսորով, ինչպես Huawei-ի թոփ սմարթֆոններից Huawei P40 Pro-ինն է: Նոր թողարկված Honor 30 շարքի Pro տարբերակները ստացել են հեղուկ հովացման համակարգ, ստերեոդինամիկներ և խոնավությունից ու փոշուց պաշտպանություն IP54 ստանդարտով:

Երեք ֆլագմաններն էլ աշխատում են Android 10-ի հիման վրա Magic UI 3.1.1 օպերացիոն համակարգով, որը զրկված է Google-ի ծառայություններից:

Գները՝

  • Honor 30` սկսած 2 999 յուանից (≈200 հազար դրամ);
  • Honor 30 Pro՝ սկսած 3 999 յուանից (≈275 հազար դրամ);
  • Honor 30 Pro+՝ սկսած 4 999 յուանից (≈350 հազար դրամ):

Xiaomi-ի հաջողությունը կամ այն, ինչ նույնիսկ երազում չէին տեսել Apple-ն ու Samsung-ը

Սկանդալ․ Huawei-ը կրկին բռնվել է կեղծ լուսանկարներ ներկայացնելիս

Huawei-ն միլիարդներ է կորցրել ԱՄՆ-ի պատճառով

Huawei ընկերությունը ցանկանում է վերադարձնել Google-ի ծառայությունները

Եվրոպայում թողարկվել է Huawei Music հնարավորությունը

Google-ը և Huawei-ը կշարունակեն համագործակցությունը

Huawei-ը չի վերականգնի Google-ի հետ համագործակցությունը

Amazon-ն աշխարհի ամենաթանկ բրենդն է ճանաչվել

Huawei-ին փոխարինող է գտել Google Maps-ին

Հայտնի են սմարթֆոններ վաճառող առաջատար ընկերություններն աշխարհում

Հայտնի է՝ Huawei-ի և Honor-ի որ սմարթֆոնները կստանան Android 10

iPhone-ի վաճառքի ցուցանիշը նվազել է

Huawei-ի սմարթֆոնները 2020-ին կստանան HarmonyOS

Հրապարակվել է Huawei-ի այն սմարթֆոնների ցանկը, որոնք կստանան Android 10

Huawei-ն առաջին անգամ շրջանցել է Apple-ին պլանշետների արտադրության շուկայում

Huawei-ը կթողարկի սմարթֆոն՝ երկու օպերացիոն համակարգով