-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Տեխնոլոգիական ընկերությունները շատ հաճախ են ձգտում կրկնօրինակել ամերիկյան Apple-ին:
Դա շատ հաճախ լինում է հատկապես նորամուծությունների ժամանակ: Ընկերությունները ձգտում են կամ որևէ դիզայներական լուծումներ վերցնել կալիֆոռնիական ընկերությունից, կամ էլ մտնել նույն շուկան: Սա շատ հաճախ նկատվում է չինական ընկերությունների մոտ:
Եվ այսպես. երեկ Huawei P40 սմարթֆոնը ներկայացնելուց հետո Huawei-ն հայտարարեց Huawei Card-ի ստեղծման մասին: Բանկային քարտը ինչպես ֆիզիկական է, այնպես էլ վիրտուալ: Դրանով հնարավոր առանց շփման գնումներ կատարել: Գնումների ամբողջ տեղեկությունը կպահպանվի սմարթֆոնի մեջ: Քարտը կապված կլինի Huawei Pay համակարգի հետ: Քարտի սպասարկման համար կպահվի տարեկան վճար, որը կարելի է չեզոքացնել նաև որոշակի քանակությամբ գործարք անելու շնորհիվ:
Քարտի թողարկման ժամկետի մասին տեղեկություններ առայժմ հայտնի չեն: Սպասվում է, որ դրանից առաջինը կօգտվի Չինաստանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո