-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Չինական Huawei-ն անցած տարում միլիարդներ է կորցրել ԱՄՆ-ի պատճառով:
Այս մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչներից մեկը: Ըստ նրա խոսքերի՝ անցած տարի ընկերությունը չի վաստակել իր նախատեսած եկամուտի մի մասը: Այն կազմում է 12 միլիարդ դոլար: Հենց դա էլ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների պատճառով կորցրած գումարն է:
Ամենաշատը դա ազդել է ընկերության սպառողական բաժնի աշխատանքի վրա, այդ բաժնի հասույթը կազմել է ընդամենը 54 տոկոս: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների պատճառով Huawei-ն չի կարողացել ստանալ Google ընկերության կողմից տրամադրվող ծրագրային ապահովումները: Բացի այդ պատժամիջոցների պատճառով մի քանի ամերիկյան ընկերություններ ևս հրաժարվել են Huawei-ի հետ համագործակցությունից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո