fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Huawei-ը կթողարկի առաջին ծալվող սմարթֆոնը

Վերջերս տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Samsung ընկերությունը ծրագրում է ստեղծել աշխարհում առաջին ճկուն սմարթֆոնը։ Ընկերությունը սմարթֆոնի նախատիպը ցուցադրել էր Mobile World Congress ( MWC) 2018-ի շրջանակներում։ Սակայն, կարծես թե սմարթֆոնի մշակման փուլն այնքան էլ հարթ չի անցնում, քանի որ  ընկերությունը Galaxy X-ի թողարկումը հետաձգել  է մինչև 2019  թվական։

Համաձայն հարավկորեական ընկերության կողմից հրապարակված նոր հաշվետվության՝ Huawei-ն կարող է դառնալ աշխարհում առաջին արտադրողը, որը կթողարկի ծալվող սմարթֆոն։ Ծրագրվում է սմարթֆոնը ներկայացնել այս տարվա նոյեմբերին։ Հաղորդվում է, որ այն կստանա LG  դիսփլեյ։ Samsung-ն, այնուամենայնիվ, օգտագործում է սեփական արտադրության OLED էկրան։ Ինչպես Samsung Galaxy X-ի պարագայում, այստեղ նույնպես, ճկուն սմարթֆոնը կստանա գրքի տեսք․ ծալվելու դեպքում այն կհիշեցնի սմարթֆոն, իսկ բացվելիս՝ կվերածվի պլանշետի։

Թե ովքեր են նոր տարբերակով սմարթֆոնները մշակող մասնագետները, դեռևս հայտնի չէ։ Ներկայումս միանգամից մի քանի ընկերութոյւններ (Apple, LG) պատրաստվում են թողարկել ծալվող սմարթֆոններ։


Նոր iPad Pro-ից կարող է բացակայել Lightning միակցիչը

iOS 12. սպասումներ և իրականություն

Samsung-ը կթողարկի Galaxy սմարթֆոն՝ Snapdragon հզոր պրոցեսորով

Ինչե՞ր կարելի է գնել Xiaomi-ից բյուջետային iPhone Xr-ի գնով

Samsung-ը հայտարարել է իր շնորհանդեսի օրը

Ահա՝ ինչ են նշանակում համաշխարհային բրենդների անվան հապավումները

Apple-ի շնորհանդեսի հակառակ կողմը․ ինչի մասին է լռում խնձորային ընկերութունը

Samsung-ի չորս տեսախցիկով սմարթֆոնը կարող է ներկայացվել հոկտեմբերին

Փորձարկել են iPhone XS-ը և iPhone XR-ը

Հայտնի է, թե երբ կթողարկվի iOS 12-ը

Apple-ը միանգամից 3 iPhone է հանել վաճառքից

Huawei-ն Apple-ին. «Շնորհակալություն, որ ոչ մի նորություն չներկայացրիք» (տեսանյութ)

Apple-ը ներկայացրեց իր երրորդ նոր սմարթֆոնը

Apple-ը ներկայացրեց Apple Watch Series 4-ը

Apple-ի վաճառքները Հարավային Կորեայում կարող են արգելվել

Samsung-ի ծալվող սմարթֆոնը սպասված տեխնոլոգիա կստանա