Իլոն Մասկի մտքերը բիզնեսի, հարստության և Ամերիկայի մասին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Իլոն Մասկի մտքերը բիզնեսի, հարստության և Ամերիկայի մասին

Իլոն Մասկի խենթություններով հիանում է ողջ աշխարհը: Այս էնտուզիազմով, խելառ, խարիզմատիկ միլիարդատերը ամեն իր նոր հայտարարությամբ զարմացնում ու հիացմունք է առաջացնում: Եթե հաշվի չառնենք մի քանի անհաջող թռիչքներ, ապա նրան կարելի է համարել դարաշրջանի հեղափոխողը, չէ որ ամեն օր չենք տեսնում, թե ինչպես է կարմիր էլեկտրոմեքենան լողում տիեզերքում:

Դե ինչ, տեսնենք, թե ինչ  է մտածում Իլոն Մասկը:

  • Իրականում ես չէի սպասում, որ կարող եմ գումար աշխատել: Ինձ բավարար էր աշխատել այնքան, որ ծածկեմ մեքենայի վարձակալության գումարը և սնունդ գնեմ: Բայց վերջում պարզվեց, որ այս ամենը արժեք ունի:
  • Խոսելով բիզնեսի մասին, ես կարծում եմ, որ պետք է սկսել ամենացածր կետից և շուկա մուտք գործել հաջողության գագաթնակետին, ոչ թե հակառակը:
  • Երբ  Հենրի Ֆորդը ստեղծեց էժան և վստահելի ավտոմեքենաներ, մարդիկ ասացին՝«Ոչ, շնորհակալություն: Ինչո՞վ են վատ ձիերը»: Նա ռիսկի դիմեց և դա աշխատեց:
  • Բիզնեսի մեկնարկն ու աճը ավելի շատ կախված է ինովացիաներից, դրայվից, արտադրանքը ստեղծող մարդկանց նվիրվածությունից, քան հենց արտադրանքից:
  • Եթե դու ունես միլիոնավոր դոլարներ, դա փոխում է քո կյանք, եթե ինչ-որ մեկն հակառակն է ասում, նա ստորաբար ստում է: Եթե հաշվի առնենք, որ ես ոչնչի կարիք չունեմ, ապա պետք է չաշխատեի, բայց աշխատում եմ: Ես աշխատում եմ ամեն օր, նույնիսկ ազատ օրերին, և արդեն մի քանի տարի արձակուրդ չեմ գնացել:
  • Ես սիրում եմ մասնակցել նախագծերի, որոնք փոխում են աշխարհը: Դա արել է ինտերնետը, և տիեզերքը, հավանաբար, աշխարհն ավելի շատ կփոխի: Եթե մարդկությունը կարող է դուրս գալ Երկրի սահմաններից, պարզ է, որ այնտեղ էլ կլինի նրա ապագան:
  • Ես հիվանդագին ամերիկամետ եմ: Սա վայր է, որտեղ մեծագույն ձեռքբերումները հնարավոր են դառնում:
  • Մենք պետք է հասկանանք՝ ինչպես ստանալ այն ինչ սիրում ենք և միևնույն ժամանակ չկործանենք աշխարհը:
  • Կարծում եմ՝ սխալ է շատ մարդկանց աշխատանքի վերցնել, որպեսզի ապահովես բարդ աշխատանքի կատարումը: Քանակը երբեք չի փոխհատուցում ճիշտ պատասխանի փնտրման պրոցեսում տաղանդի բացակայությունը: Երկու անտեղյակ մարդ ոչնչով լավ չէ մեկից: Դրա պատճառով գործընթացն անսահման երկար և թանկ կլինի:

 


Ամերիկուհին ստանում է Իլոն Մասկին ուղղված նամակներ. Ինչպես է դա հնարավոր

Ինչ անուն կունենայիք, եթե ձեր հայրը լիներ Իլոն Մասկը

Ամեն ինչ՝ մեկ դերի համար. Թոմ Քրուզը SpaceX հրթիռով կթռչի տիեզերք

«Եթե ձերբակալելու են ինչ-որ մեկին, թող լինեմ միայն ես». Իլոն Մասկը բացել է Tesla-ի գործարանը

Իլոն Մասկը վերջապես բացահայտել է որդու անսովոր անվան արտասանությունը

Իլոն Մասկը խոստացել է չիպավորել մարդկանց արդեն 2020-ին

Գլուխկոտրուկ․ Իլոն Մասկը հայտնել է նորածին որդու անունը

Իլոն Մասկը հայր է դարձել 6-րդ անգամ

Ինչպիսին կլինի Cybertruck պիկապի սերիական տարբերակը

Tesla-ի 8 մոդել, որոնք զարմացրել են աշխարհին

Boeing-ի, Tesla-ի և SpaceX-ի գաղտնի փաստաթղթերը հայտնվել են համացանցում

Tesla-ի պահեստամասերից արհեստական շնչառության սարքեր կպատրաստվեն (տեսանյութ)

Tesla-ի գործարանները պատրաստ են բժշկական սարքավորումներ արտադրել կորոնավիրուսով հիվանդների համար

Teslan-ն սկսել է Model Y էլեկտրոքրոսովերի մատակարարումները

ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են Իլոն Մասկին

Գիրք, որը ոգեշնչել է Իլոն Մասկին ստեղծել SpaceX-ը