-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում կատակել է՝ հայտնելով համաշխարհային Wi-Fi-ի գաղտնաբառը:
«Ոչ ոքի չասեք, բայց Wi-Fi-ի գաղտնաբառն է «martians»,- իր թվիթերյան էջում գրել է Մակը:
Don’t tell anyone, but the wifi password is “martians”
— Elon Musk (@elonmusk) February 22, 2018
Twitter-ի օգտատերերը գնահատել են այս կատակը և մեկնաբանել Մասկի գրառումը:
«Գաղտնի կպահեմ»,- խոստացել է Carlos Marques-ը:
«8 նիշով գաղտնաբառը հնացել է Իլոն, խնդրում եմ փոխեք այն martiansaresexy-ի»,- գրել է հետևորդներից մեկը:
«Ցավոք ես Պլուտոնից եմ»,- գրել է մեկ ուրիշը:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին SpaseX ընկերությունը հերթական հրթիռն է արձակել տիեզերք: Հրթիռի մեջ են եղել երկու հաղորդակցական արբանյակներ՝ Microsat-2a-ն և Microsat-2b-ն, որոնք կազմում են Starlink նախագծի մի մասը: Starlink նախագծի հիմնական նպատակն է Երկիր մոլորակի ամբողջ մակերևույթով ապահովել ինտերնետի անխափան աշխատանքը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո