Հայտնի են IMG վենչուրային մրցույթի հաղթողները - VNews

Հայտնի են IMG վենչուրային մրցույթի հաղթողները

Հունիսի 29-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) եզրափակիչ փուլը, որն իրականացվում է ԵՄ աջակցությամբ։ Մրցույթի նպատակն է խթանել բիզնեսի և նորարարության զարգացումը:

Հայտնի են հաղթող թիմերի անունները։ Այսպիսով եզրափակիչ փուլում 14 ստարտափ փիչերով հանդես եկավ, որից հետո ժյուրիի անդամներն ընտրեցին 6 ստարտափի, որոնք ստացան €35 հազ. դրամաշնորհ՝ նախատեսված 9 ամիս տևողությամբ ծրագրերի համար։

  • Hirebee.ai  (staff.am)
  • ESwap (gHost Services)
  • Himnark People (Հիմնարկ ՓԲԸ)
  • WireStock (Hex Division) 
  • Smart Metering System for Power Distripution Networks (Soraytec)
  • 360Stories Armenia 

Ծրագրի նախնական փուլում ընտրված 16 թիմերը, որոնք անցել են ինտենսիվ դասընթացներ և օգնություն են ստացել մենթորներից։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը VNews – Business and Tech-ի հետ զրույցում առանձնահատուկ համարեց մրցույթի անցկացման վայրը։

«Այս մրցույթում պետք է ապացուցել ոչ միայն, որ գաղափարն աշխատում է, նաև եկամուտ ունենալ։ Ի տարբերություն նախկին մրցույթների՝ այս անգամ ժյուրիի կազմում շատ ներդրողներ կային։ Այս տարի նախապատարստական աշխատանքն այլ կերպով է ընթացել, ընդհանրապես բոլոր 14-ին պատրաստել էինք որպես հաղթողներ։ Բոլորի հետ  պատրաստ ենք ստորագրել պայմանագրեր։ Նակնական 50 կազմակերպության հետ ենք աշխատել, որորնցից 16-ն ընտրվեցին ու արդյունքում մնացին 14-ը։ Շատ ուրախ ենք, որ մարզերից նույնպես թիմեր կային»,- նշեց նա։

Նշենք, որ Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաեւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում:


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել է

Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

AITC կենտրոնի առցանց դասերը կարանտինի օրերին կօգնեն ձեռք բերել նոր մասնագիտացում

Հայաստանի պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է World Smart Energy Week-ին

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

Կայացավ ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը ավելի քան 200 երիտասարդ է համախմբել

Գյումրիում 3-րդ անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը

Ինժեներական քաղաքի մոդելը կներդրվի Եթովպիայում

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը