fbpx

Լրացուցիչ

    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինչ է ցուցադրել Electronic Arts-ը Gamescom 2017 expo-ի ժամանակ

Microsoft-ից հետո «էստաֆետան» վերցնում է Electronic Arts-ը։ Վերջինս ներկայացրեց նոր թրեյլերներ, գեյմփլեյներ և նոր խաղեր։

FIFA 18

Շնորհանդեսն սկսվեց FIFA 18-ի նոր թարմ թրեյլերով։ Խաղի մասին նորություններ չհայտարարեցին։ Ծրագրավորողները խոստացան այս շաբաթվա ընթացքում կիսվել բոլոր նորամուծություներով։ Հակառակորդի դարպասը կարելի է գրավել սեպտեմբերի 29-ից։

Star Wars: Battlefront 2

Ցուցադրվեց Star Wars․Battlefront 2-ի թրեյլերը և գեյմփլեյը, բայց այս անգամ մեզ ծանոթ պատերազմները տեղի կունենան ոչ թե Երկիր մոլորակում այլ տիեզերքում։ Սա այն ամենն ինչ մենք սիրում ենք։ Շրջել տիեզերքով կարելի է հոկտեմբերի 17-ից։

Need for Speed: Payback

E3-ի ժամանակ Microsoft-ը հայտարարել էր, որ համագործակցում է Porche ավտո ընկերության հետ իր Forza Motorsport 7 ավտոմրցավազք խաղի համար։ EA-ն որոշեց չզիջել իր հակառակորդին և նույնպես հայտարարեց, որ համագործակցում է BMW ավտոընկերության հետ Need for Speed․Payback խաղը ստեղծելու նպատակով։ Նոր BMW M5-ը ներկայացվեց բեմում, իսկ հետո՝  նոր թրեյլերը։

Fe

Յուրաքանչյուր շնորհանդեսի ժամանակ EA-ն միշտ ժամանակ է տրամադրում փոքր անկախ նախաձեռնություններին։ Այս անգամ նրանց ուշադրությունը գրավել էր կախարդական սկանդինավյան խաղը Zoink թիմի կողմից։

Battlefield

Ցուցադրվեց Battlefield-ի «In the Name of Tsar» ավելացումը, որը ռուս բանակի մասին է առաջին աշխարհամարտի ժամանակ։