-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Այս տարի Gamescom expo-ի բացումը Microsoft-ը անցկացրեց Քյոլնում։ Ցուցադրվեցին նոր Xbox One X կոնսոլի առավելությունները, ներկայացվեցին նաև նոր թրեյլերներ և գեյմփլեյներ։ Նոր խաղեր ցավոք այս անգամ բացակայում էին։
Ներկայացվեց նոր սահմանափակ Xbox-ի տարբերակը, որը կրում է նախաձեռնության անունը՝ Project Scorpio: Գեյմեռների համար անակնկալ եղավ, երբ պարզվեց, որ նոր կոնսոլը 650$-ի փոխարեն կարժենա 500$: Հիշեցնենք որ ամենահզոր կոնսոլը կարելի է փորձարկել արդեն այս նոյեմբերին։
Ներկայացվեց Assassin’s Creed-ի Origins-ի խաղի նոր թրեյլեր։ Ներկայացվեց նաև գլխավոր հակառակորդը՝ Փարավոնը։ Զգալ հին Եգիպտոսի մթնոլորտը կարելի է հոկտեմբերի 27-ին։
Նոր թրեյլերներից էր նաև հանրահայտ RPG Middle-earth-ի Shadow of War-ը։ Առանձնապես նոր փոփոխություններ գեյմփլեյի հետ կապված չնկատվեցին։ Խաղը սպասվում է հոկտեմբերի 10-ին։
Անսպասելիորեն ներկայացվեց World of Tanks-ը Xbox One X-ի համար, որն ուներ նոր 4K գրաֆիկական աջակցություն։ Ներկայացվեց «Military Chronicles» սյուժետային ռեժիմը։ Արդեն հնարավոր է ոչնչացնել թշնամիների տանկերը։
Ցուցադրվեց այս տարվա «հիթը»՝ արդեն նոր կոնսոլի համար։ Հիշեցնենք, որ վերջերս խաղի վաճառքն անցել է 8 միլիոնը, իսկ Steam-ում 2-րդն է օնլայն խաղացողների ցուցանիշով։ Ստույգ թողարկման օրն հայտնի չէ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո