Ինչ գիտենք նոր PlayStation 5-ի մասին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինչ գիտենք նոր PlayStation 5-ի մասին

Sony-ի երկրպագուները շունչը պահած սպասում են նոր PlayStation 5-ին: Այս տարվա սկզբից շրջում են շշուկներ, թե Sony-ն արդեն աշխատում են նոր կոնսոլի վրա:

Ե՞րբ է այն թողարկվելու

Առաջին PlayStation-ը թողարկվել է 1995 թ-ին, հաջորդ PlayStation 2-ը թողարկվեց 2000 թ-ին, 2006 թ-ին վերջինին հետևեց 3-րդ սերունդը` PlayStation 3-ը, և 2013 թ-ից մինչև այժմ վերջին սերունդը՝ PS4: Ինչպես տեսնոււմ ենք՝ միջինում սերունդների տարբերությունը կազմում է 6 տարի, հետևաբար կարելի է սպասել նոր կոնսոլը 2019 թ-ին: Ներկայիս PlayStation 4 Pro-ն PS4-ի թարմացված տարբերակն է, որը թողարկվել է 2016-ին: Ամենայն հավանականությամբ՝ Sony-ն նախատեսել էր Pro-ն օգտագործել մինչև 2020 կամ 2021 թ-ը, բայց ինչպես ցույց են տալիս նոր խաղերը, նրանց համակարգային պահանջները գնալով հզորանում են: Դրա հետևանքով Microsoft կազմակերպությունը որոշեց շուտ թողարկել իր 5-րդ սերնդի կոնսոլը՝ Xbox One X-ը՝ ամենահզոր կոնսոլը այս պահին:

Ի՞նչ հզորություն այն կունենա

Անկասկած, այն կունենա հավասար կամ ավելի հզոր հնարավորություներ, քան Xbox One X-ը: CPU-ն կունենա նվազագույնը 8 միջուկ և 2,3 GHz հաճախականություն, GPU-ն՝  AMD graphics 6 տեռաֆլոպս հզորությամբ, RAM-ը՝ 12գբ-ից սկսած:

Ի՞նչ հնարավորություններ այն կունենա

Այն հաստատ կունենա 4K որակի աջակցում, ֆիզիկական հիշողությունը վերջապես կլինի ավել քան 1տբ, և այն հնարավորություն կունենա օգտագործել նախորդ սերնդների խաղերը: Հնարավոր է նաև, որ այլևս չլինի սկավառակի ընդունիչ և խաղերը հնարավոր լինի գնել միայն առցանց: Երկրպագուները անհամբեր սպասում են նաև նոր ջոյսթիքին՝ Dual Shock 5-ին: Ակնկալվում է, որ այն կուղղի նախկին Dual Shock-ի խնդիրները:


«Բացարձակապես ֆենոմենալ». Ցուցադրվել են Playstation 5-ի հնարավորությունները

The Lord of the Rings: Gollum խաղի առաջին սքրինշոթերը հայտնվել են ցանցում

Sony-ն սկսել է անվճար բաժանել PS4 խաղերը

Հայտնի է PlayStation 5-ի հավանական արժեքը

Հայտնի է դարձել PlayStation 5-ի արժեքը

Sony-ն կարող է գնել Silent Hill, Castlevania և Metal Gear խաղերի իրավունքները

PlayStation 5-ի և Xbox Series X-ի վաճառքների մեկնարկը կարող է հետաձգվել կորոնավիրուսի պատճառով

Sony-ն 2020-ին կներկայացնի PlayStation 5-ի միանգամից երկու տարբերակ

Հայտնի է Sony PlayStation 5-ի թողարկման ամսաթիվը

Sony-ն հերքել է PlayStation 5-ի գնի վերաբերյալ լուրերը

Հրապարակվել են Playstation 5-ի նոր ռենդերները

Sony-ն կարող է դադարեցնել սմարթֆոնների արտադրությունը

PlayStation 5-ը կարող է դառնալ ամենից էներգախնայող կոնսոլը

Sony-ն կթողարկի PlayStation 5-ի երկու տարբերակ 2020-ին

Sony-ն բացել է PlayStation Productions սեփական կինոստուդիան

Sony-ն և Microsoft-ը կհամագործակցեն