fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Ջեմմա Ադամյան. 3 հավելված, որ պետք է ունենան դերասանները

Յուրաքանչյուրն իր սմարթֆոնում հավելվածներն ընտրում է ըստ անհրաժեշտության և նախընտրության, բայց շատ հաճախ՝ նաև ըստ մասնագիտության։ Մեր այս շարքում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ կներկայացնեն հավելվածների եռյակը, որոնք հատուկ են հենց իրենց մասնագիտություններին:

Ջեմմա Ադամյան

Ես Ջեմմա Ադամյանն եմ, երազել եմ ու երազում եմ անդադար։ Ծնվել, մեծացել ու ապրել եմ Հայաստանի տարբեր քաղաքներում։ Սովորել եմ ԵԹԿՊԻ-ում, հիմա աշխատում եմ Գյումրու դրամատիկական թատրոնում, որպես դերասանուհի։

Ջեմման «Հարսանիք թիկունքում» ներկայացման դերակատարուհիներից է

Չնայած նրան, որ ես ապրում եմ 21-րդ դարում՝ ժամանակակից գաջեթները երբեք ինձ հարազատ չդարձան, այնուամենայնիվ կնշեմ երեք հավելված, որոնց շնորհիվ առօրյաս ինչ-որ կերպ ավելի համակարգված է անցնում։

Samsung notes

Սմարթֆոնիս մեջ հանդիպեցի այս հավելվածին։ Որը շատ հարմար է թուղթ ու գրչի բացակայության դեպքում, օրինակ՝ ինչ-որ կարևոր նշումների ու գրառումների, բեմական  խոսքերը պահպանելու հարմար։ Պարզ, հարմար ու հասանելի տարբերակ է։

Напоминания

Եվս մեկ հավելված, որն ինձ իսկապես շատ է օգնում, հուշում է, որ անջատեմ արդուկը, կողպեմ դուռը, ներկայացման փորձերից չուշանամ, չմոռանամ վերադառնալիս գնումներ անելը։ Օրվա ընթացքում հուշարարի պես օգնում է ավելի համակարգված անցկացնեմ օրս։ Ծանրաբեռնված օրերի իմ միակ ընկերը այս հավելվածն է:

Freemusic

Նախորդ երկու հավելվածներից, երևի, զգացիք, որ երաժշտությունը չէր խանգարի, հատկապես ազատ ժամանակի դեպքում։ Այս հավելվածը գտել եմ ես։ Շատ  հարմար  է երգ լսելու համար։ Չեմ համեմատել մյուս հավելվածների հետ, քանի որ լիովին իրեն արդարացնում է։

3 հավելված, որ պետք է ունենան գրողները

3 հավելված, որ պետք է ունենան մարզական մեկնաբանները

3 հավելված, որ պետք է ունենան բորդուղեկցորդները

3 հավելված, որ պետք է ունենան ուսուցիչները

3 հավելված, որ պետք է ունենան բոլոր երաժիշտները

3 հավելված, որ պետք է ունենան դոկումենտալ ֆիլմերի կոորդինատորները