-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Յուրաքանչյուրն իր սմարթֆոնում հավելվածներն ընտրում է ըստ անհրաժեշտության և նախընտրության, բայց շատ հաճախ՝ նաև ըստ մասնագիտության։ Մեր այս շարքում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ կներկայացնեն հավելվածների եռյակը, որոնք հատուկ են հենց իրենց մասնագիտություններին:
Ողջու՜յն, ես Սվետան եմ, ում հաճախ չէ, բայց դիմում են նաև Լանա: Դիպլոմով մանկավարժ/լեզվագետ, սակայն <<ճակատագրի>> բերումով աշխատում է հեռուստատեսությունում դոկումնետալ հաղորդումների կոորդինատոր, սակայն սրանից զատ նաև թղթակից է: Ընկերներից շատերը նրան բնութագրում են, որպես բազմակողմանի զարգացած անհատ, ով իր հմտություններով կարող է ներկայանալ ցանկացած ասպարեզում։
Ե՛վ աշխատանքում, և՛ աշխատանքից դուրս, ինձ օգնության են հասնում մի քանի հավելվածներ, որոնք իրականում շատ են, բայց ես կխոսեմ մի քանիսի մասին: Իրականում սմարթֆոնները հեշտացրել են լրագրողների աշխատանքը․ տեսախցիկի փոխարեն այժմ կարող ես ունենալ սմարթֆոն, որտեղ էլ կարող ես ներբեռնել քեզ համար անհրաժեշտ հավելվածները:
Քանի որ, ես լուսանկարել սիրում եմ, այդ իսկ պատճառով էլ ֆոտո խմբագրելու գործիք ունեմ <<ձեռքումս>>, որտեղ էլ հավելվածում տեղ գտած ֆիլտրերն օգտագործում եմ լուսանկարներում, կարգավորում նկարների սահմանները, իսկ երկրորդ հավելվածը՝ Picsart Photo Studio-ն է: Կցանկանայի նաև զետեղել InShot-ը, սա նոր եմ ներբեռնել և նոր եմ սկսել այսպես ասած փորփրել, սա նախատեսված է ավելի շատ վիդեո մոնտաժի համար:
Հավելավծներն օնլայն ընթերցասերների համար են։ Այս երկուսը պարզ հավելվածներ են, որոնք չեն պարունակում որևիցե գովազդ, ունեն բոլոր անհրաժեշտ ֆունկցիաները: Եվ՛ Nook-ը, և՛ Kobo Books-ն ունեն իրենց առանձնահատկությունները:
Nook-ն ունի ընդարձակ գրադարան։ Կարող եք գնել տարբեր գրքեր, նաև ավելացնել ձեր սեփական epub ֆորմատի գրքերը և ընթերցել: Տառատեսակը, էկրանի լուսավորությունը, տողերի միջև հեռավորությունը փոխելու հնարավորություններ կան:
Kobo-ից նույնպես կարող եք գնել տարատեսակ գրքեր: Կարդալու համար շատ պարզ հավելված է, ունի գիշերային ռեժիմ: Կարող եք կարգավորել հավելվածն՝ ըստ ձեր ճաշակի, դասակարգել գրքերը՝ ըստ ցանկության:
Տանս համակարգիչն արդեն ինչքան ժամանակ է չի օգտագործվում, որովհետև իր տեղը զիջել է սմարթֆոնիս: Ես ֆիլմերը դիտում եմ հեռախոսիս միջոցով, իսկ ընտրությունը և հերթական պրեմիերաներին ծանոթանալը կատարում եմ այս հավելվածով:
Այս հավելվածն ինձ մոտ հաճախակի օգտագործվողներից է: Call Recorder-ն ավտոմատ կերպով ձայնագրում է մուտքային և ելքային զանգերը, մի զանգ և ամբողջ ինֆորմացիան քո ձեռքի տակ է:
Եթե դուք, այնուամենայնիվ, դոկումենտալ հաղորդումների կոորդինատոր չեք, ապա սպասեք ձեր մասնագիտությանը համապատասխան հավելվածների եռյակին՝ մեր շարքի հաջորդ հերոսներից։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո