#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Սյունե Սևադա. 3 հավելված, որ պետք է ունենան գրողները - VNews

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Սյունե Սևադա. 3 հավելված, որ պետք է ունենան գրողները

Յուրաքանչյուրն իր սմարթֆոնում հավելվածներն ընտրում է ըստ անհրաժեշտության և նախընտրության, բայց շատ հաճախ՝ նաև ըստ մասնագիտության։ Մեր այս շարքում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ կներկայացնեն հավելվածների եռյակը, որոնք հատուկ են հենց իրենց մասնագիտություններին:

Սյունե Սևադա

Ես Սյունեն եմ, ծնվել եմ Սիբիրի մոտակայքում, երեք տարեկանից Երևանում եմ ապրում։ Փոքրուց երազել եմ դառնալ «ամեն ինչ» ՝ մտածում էի, թե դա հատուկ մասնագիտություն է։ Իրականում ստացվեց հորինած մասնագիտությամբ աշխատել, քանի որ գրական տեքստերն իսկապես թույլ են տալիս ցանկացած կերպարի մեջ մտնել։ Համարում եմ, որ  մանկությանս երազանքն իրագործվել է։

Հիմա զբաղվում եմ խմբագրական և լրագրողական աշխատանքով, պատմվածքներիս ժողովածուն եմ գրում՝ հին մի քանիսին ավելացնելով նոր գործեր։ Գրական առումով մնացել եմ «անտեր», քանի որ չեմ գտնում կյանքիս տվյալ փուլի սիրելի գրողին, բայց շարունակում եմ փնտրել նրան։ Ժանրային սահմանափակում չունեմ՝ թե՛ գրելու, թե՛ կարդալու մեջ, կարևորը՝ անկեղծ ու որակյալ տեքստեր լինեն, ամեն ժանրի մեջ էլ կարելի է նման գրքեր գտնել։

Dropbox

Dropbox-ը հասանելիություն է տալիս այն բոլոր նյութերին, որոնք պահում ես ծրագրի մեջ՝ ինչ «դիվայսով» էլ մուտք գործես։ Իհարկե, կարելի է ինֆորմացիան նաև, ասենք, Google Disk-ի մեջ պահել ու այդպես օգտվել, բայց գրական գործերն առանձին եմ պահում, որպեսզի չշեղվեմ կամ պատահաբար չկորցնեմ դրանք՝ գուգլդոքյան լաբիրինթոսներում։

Dropbox-ում միայն ու բացառապես պատմվածքներս են, բայց մարդիկ այն օգտագործում են սովորաբար թիմային աշխատանքների համար, ընդհանուր նյութերով են կիսվում, paper-ի օգնությամբ քննարկումներ անում և այլն, ես ավելի համեստ կերպով եմ այն օգտագործում։ Մուտք եմ գործում համակարգ, աշխատում, հետո շարունակում ուրիշ համակարգչում։ Հարմար, արագ հասանելի, կարևորը՝ ֆոտոների ու այլ ֆայլերի վրա չես շեղվի (Գուգլ դիսկ, սիրում եմ քեզ, կներես)։

 Google Keep

Հեռախոսներս Android համակարգով են աշխատում, Google Keep-ն էլ իմ սիրելի հավելվածներից է։ Հարմար է արագ նշումների համար, այստեղ ունեմ նաև երկարաժամկետ պլանների հավաքածու, գրքերի, աշխատանքների ու խնդիրների ցանկեր, որոնք հերթով կարդալ-անել-լուծելով իջնում՝ «չեք եմ անում»։

Երբեմն պետք է լինում փողոցում լսած դիալոգ ֆիքսել,  մտքիդ սյուժե է գալիս՝ արագ սղագրել, ուղղակի ազատ ժամանակ ինչ-որ մտքեր գրել՝ քանի դեռ սրճարանում ես կամ քայլում ես փողոցում՝ հետագայում հոդվածում կամ պատմվածքում օգտագործելու համար։ Բացում ես, արագ գրում ես, վերջ։ Կարող ես էլի ցանկացած համակարգչով կամ սմարթֆոնով մուտք գործել ու օգտվել նշումներիցդ։

Calendar

Այո-այո, սովորական օրացույց, որը թույլ կտա պլանավորել օրը՝ ժամերով։ Գրող լինելու համար պետք է շատ հավաք կյանք ունենալ, թե չէ չես հաջողի։ Օրական մեկ-երկու ժամ գրող լինելու համար պիտի հասցնես կենցաղային հարցեր լուծել, աշխատանքովդ զբաղվել, շփվել մտերիմների հետ, առողջությանդ հետևել՝ քայլել, սպորտով զբաղվել և այլն, հետո նոր՝ գրել։ Երբ օրդ քաոսային է՝ գրելուն ժամանակ չի մնա։ Իսկ ճիշտ դասավորված օրվա ընթացքում, որքան էլ անելիքներդ շատ լինեն, երեկոյան կհասցնես անգամ գիրք կարդալ ու ֆիլմ դիտել։

Պլանավորած կյանքը մեզ շատ ազատ ժամանակ է նվիրում, հետո էլ՝ դրական արդյունքներ ու փոփոխություններ տալիս։ Պետք է համառորեն փոխել բնավորությունն ու սովորել օրացույցում ամբողջ օրը բաժանել ժամերի ու «ցուցակագրել»։ Այդպես և՛ չես մոռանա կարևոր անելիքների մասին, և՛ օրդ արդյունավետ կանցկացնես։ Էլ չեմ ասում, որ ամեն օր գրելով էապես  հղկվում է տեքստերի որակը։

Եթե դուք, այնուամենայնիվ, գրող չեք, ապա սպասեք ձեր մասնագիտությանը համապատասխան հավելվածների եռյակին՝ մեր շարքի հաջորդ հերոսներից։

3 հավելված, որ պետք է ունենան մարզական մեկնաբանները

3 հավելված, որ պետք է ունենան բորդուղեկցորդները

3 հավելված, որ պետք է ունենան ուսուցիչները

3 հավելված, որ պետք է ունենան բոլոր երաժիշտները

3 հավելված, որ պետք է ունենան դոկումենտալ ֆիլմերի կոորդինատորները


Top-10 աշխարհի չամուսնացած միլիարդատերերը

Հավելվածը կախտորոշի կորոնավիրուսը ձայնով, շնչառությամբ և հազով

Facebook-ը սիրահարների համար նոր մեսենջեր է գործարկել

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Բուրաս Պապիկյան 3 հավելված, որ պետք է ունենան ոճային բլոգերները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Սամվել Մարտիրոսյան. 3 հավելված ՏՏ ոլորտի մասնագետից

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արմեն Խաչիկյան. 3 հավելված, որ պետք է ունենան սոցիոլոգները

7 լավագույն ծառայություններ Ձեր լուսանկարները պահպանելու համար

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Էդգար Ամիրխանյան. 3 հավելված, որ պետք է ունենան ռադիոաշխատակիցները

Ի՞նչ հավելվածներ են նախընտրում տարբեր երկրների բնակիչները․ հետազոտություն

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արևիկ Համբարձումյան. 3 հավելված, որ պետք է ունենան տնօրենները

App Store-ի հայտնի հավելվածների դիզայնի էվոլյուցիան (լուսանկարներ)

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արման Աբելյան. 3 հավելված, որ պետք է ունենան մարզական մեկնաբանները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Անի Մաղաքյան. 3 հավելված, որ պետք է ունենան սցենարիստները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Սվետլանա Մուրադյան. 3 հավելված, որ պետք է ունենան դոկումենտալ ֆիլմերի կոորդինատորները

5 հավելված Աշխարհի առաջնությանը հետևելու համար

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Կարեն Բուդաղյան. 3 հավելված, որ պետք է ունենան բորդուղեկցորդները