Ինչ կարևոր միջոցառումներ են հետաձգվել կորոնավիրուսի պատճառով - VNews

Ինչ կարևոր միջոցառումներ են հետաձգվել կորոնավիրուսի պատճառով

Կորոնավիրուսի(COVID-19) համաճարակի պատճառով տարեսկզբից հետաձգվել են բազմաթիվ միջոցառումներ։

Առանձնացրել ենք մի շարք տնտեսական և ՏՏ ֆորումներ, սամմիթներ և այլ մեծամասշտաբ միջոցառումներ, որոնք հետաձգվել կամ չեղարկվել են կորոնավիրուսի համաճարակի տարածման ռիսկի պատճառով:

3 փետրվար – Հետաձգվել է փետրվարի 12-14-ը կայանալիք Սոչիի Ներդրումային տնտեսական ֆորումը։

4 փետրվար – Չեղարկվել է Singapore Airshow-ին ընդառաջ կազմակերպված ավիացիոն սամմիթը։

12 փետրվար – Չեղարկվել է Շարժական կապի Համաշխարհային համագումարը (GSMA Mobile World Congress), որը պետք է տեղի ունենար փետրվարի 24-27-ը Բարսելոնայում։

17 փետրվար – Անժամկետ հետաձգվել է Պեկինի ավտոսալոնում կայանալիք միջոցառումը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 21-30-ը։

21 փետրվարի – Չինաստանի իշխանությունը հետաձգել է Ասիայի տնտեսական ֆորումը, որը պետք է տեղի ունենար մարտի 24-27-ը Հայնան կղզում։

27 փետրվար – Ֆեյսբուքը չեղարկել է ամենամյա ամենախոշոր F8 ստեղծողների կոնֆերանսը, որը պետք է տեղի ունենար մայիսի 5-6-ը Սան Խոսեում։

29 փետրվար – Կազմակերպիչները չեղարկել են մարտի 4-8-ը Բեռլինում կայանալիք Զբոսաշրջության միջազգային տոնավաճառը։ Ի դեպ՝ տոնավաճառին մասնակցելու համար գրանցվել էր 10 000 մարդ և սպասվում էր 160 000 այցելու տարբեր երկրներից։

29 փետրվար – Անորոշ ժամանակով հետաձգվել է խաղերի մշակման Game Developers Conference-ը (GDC 2020), որը պետք է կայանար մարտի 16-20-ը՝ Սան Ֆրանցիսկոյում։

3 մարտ – Յալթայի միջազգային տնտեսական ֆորումը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 23-25-ը, անորոշ ժամկետով հետաձգվել է։

4 մարտ – Չեղարկվել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ամենամյա հանդիպումը։ Որոշում է կայացվել հանդիպումն անցկացնել վիրտուալ ֆորմատով։

4 մարտ – Google-ի խոշորագույն Google I/O համաշխարհային տեխնոլոգիական կոնֆերանսը, որը նախատեսված էր անցկացնել Կալիֆոռնիայում՝ մայիսի 12-14-ը, ևս չեղարկվել է կորոնավիրուսի համաճարակի տարածման ռիսկերի պատճառով։ Կազմակերպիչները հայտարարել են, որ աշխատում են  կոնֆերանսի անցկացման ալտերնատիվ ֆորմատի վրա։

5 մարտ – Չեղարկվել է Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումը, որը պետք է անցկացվեր հունիսի 3-6-ը։

Չեղարկվել են նաև բազմաթիվ սպորտային, սոցիալական և այլ մեծամասշտաբ միջոցառումներ։


Reebok-ը ստեղծել է տեխնոլոգիական դիմակներ՝ սպորտով զբաղվելու համար

Ներկայացվել է նոր հակավիրուսային կոստյում՝ մաքսիմալ պաշտպանությամբ

ՏՏ ոլորտի աջակցության համար կկտրամադրվեն 10-30 մլն դրամի դրամաշնորհներ

Ֆրանսիացիները ավելի քան 10 մլն լիտր գարեջուր կոչնչացնեն

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Google-ը անվճար է դարձնում Meet պրեմիում տեսակոնֆերանսները

Google-ը բրաուզերի Doodles-ով ծրագրավորում կսովորեցնի

Սմարթֆոնների շուկան 2020թ․ զգալիորեն կկրճատվի

Բիլ Գեյթսը՝ կարանտինից դուրս գալու վտանգների և պատվաստանյութի մասին

Google-ը ձեռքերի լվանալու պրոցեսը մինի խաղի է վերածել

Google-ը բանկային քարտ կթողարկի

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը մոտ 100 տոննա պաշտպանիչ հագուստ ու դիմակ է տեղափոխել Վարշավա

Яндекс.Карты-ն սկսել է ցուցադրել խանութներում հերթերի չափը

#ԿորոնաԴիզայն․ Ինչպես ստեղծվեց կորոնավիրուսի հայտնի նկարը