#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Մարիամ Մարիկյան. 3 հավելված, որ պետք է ունենան ուսուցիչները - VNews

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Մարիամ Մարիկյան. 3 հավելված, որ պետք է ունենան ուսուցիչները

Յուրաքանչյուրն իր սմարթֆոնում հավելվածներն ընտրում է ըստ անհրաժեշտության և նախընտրության, բայց շատ հաճախ՝ նաև ըստ մասնագիտության։ Մեր այս շարքում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ կներկայացնեն հավելվածների եռյակը, որոնք հատուկ են հենց իրենց մասնագիտություններին:

Մարիամ Մարիկյան

«Դասավանդի՛ր Հայաստան»-ի ուսուցչուհիներից է, սովորել է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում: ԵՊՀ Ազգագրական պարի խմբի ղեկավար կազմի անդամ է եղել: Ազգագրական պարերի անվանի պարուսույցների սան է: Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմրաղբյուրի միջնակարգ դպրոցի աշակերտների շրջապատում հայտնի է որպես «ընկեր Մարիկ», դասղեկ է:

«Բարև: Ես Մարիամն եմ, ինձ հաճախ Մարիկ էլ են ասում: Հիմա ուսուցչուհի եմ: «Դասավանդ՛ր, Հայաստան» ծրագրի շնորհիվ 2 տարով գործուղվել եմ Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիր Աղբյուրի միջնակարգ դպրոց: Դասավանդում եմ Հայոց եկեղեցու պատմություն, ազգային երգ ու պար: Առօրյայում ինձ օգնության են հասնում հավելվածները, որոնք փորձում եմ օգտագործել ժամանակ չկորցնելու համար:

Kahoot

Kahoot-ը օգնում է ուսուցողական խաղեր կազմակերպել աշակերտներիս համար և ավելի հետաքրքիր դարձնել դասապրոցեսները: Այս հավելվածը նախատեսված է խմբակային ինտելեկտուալ խաղերի համար և հետաքրքրությունն այն է, որ երեխաները կարող են իրենց հեռախոսներով պատասխանել հարցերին, վերջնական արդյունքը գրատախտակին փոխարինող մեծ էկրանին երևում է:

Skype / Zangi

Skype-ը և Zangi-ն օգտագործում եմ հավասարապես, այս հավելվածները հասնում են շտապ օգնության՝ արտադասարանական պարապմունքների ժամանակ, և ոչ միայն իմ դպրոցի աշակերտների հետ: Այս հավելվածները հեռավորությունը հասցնում են մինիմալի, Zangi-ն անգամ զվարճալի է իր սթիքերներով, որոնք կենցաղային արտահայտություններով են և ավելի ջերմ են դարձնում շփումը:

ggTaxi

Թեև սա հատուկ չէ միայն ուսուցիչներին, բայց կներկայացնեմ նաև GG-ն, որը հաճախ ուսուցչուհուս օգնում է ժամանակին հասնել տուն: Ուսումնասիրելով GG-ն` նախապատվությունս տվել եմ հենց այս հավելվածին, քանի որ այն  առաջինն է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս պլանշետում ներբեռնել ggTaxi հավելվածը:

Եթե դուք, այնուամենայնիվ, ուսուցիչ չեք, սպասեք ձեր մասնագիտությանը համապատասխան հավելվածների եռյակին մեր շարքի հաջորդ հերոսներից 😉

3 հավելված, որ պետք է ունենան բոլոր երաժիշտները


#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Բուրաս Պապիկյան 3 հավելված, որ պետք է ունենան ոճային բլոգերները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Սամվել Մարտիրոսյան. 3 հավելված ՏՏ ոլորտի մասնագետից

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արմեն Խաչիկյան. 3 հավելված, որ պետք է ունենան սոցիոլոգները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Էդգար Ամիրխանյան. 3 հավելված, որ պետք է ունենան ռադիոաշխատակիցները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արևիկ Համբարձումյան. 3 հավելված, որ պետք է ունենան տնօրենները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Սյունե Սևադա. 3 հավելված, որ պետք է ունենան գրողները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արման Աբելյան. 3 հավելված, որ պետք է ունենան մարզական մեկնաբանները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Անի Մաղաքյան. 3 հավելված, որ պետք է ունենան սցենարիստները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Սվետլանա Մուրադյան. 3 հավելված, որ պետք է ունենան դոկումենտալ ֆիլմերի կոորդինատորները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Կարեն Բուդաղյան. 3 հավելված, որ պետք է ունենան բորդուղեկցորդները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Գայանե Ավդալյան․ 3 հավելված, որ պետք է ունենան բոլոր երաժիշտները