Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Յուրաքանչյուրն իր սմարթֆոնում հավելվածներն ընտրում է ըստ անհրաժեշտության և նախընտրության, բայց շատ հաճախ՝ նաև ըստ մասնագիտության։ Մեր այս շարքում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ կներկայացնեն հավելվածների եռյակը, որոնք հատուկ են հենց իրենց մասնագիտություններին:
Ես Արման Աբելյանն եմ: Ծնվել և մեծացել եմ Երևանում: Երջանիկ մարդ եմ, քանի որ իմ դեպքում թե՛ մասնագիտությունը, թե՛ հոբբին նույնն են, իրարից չեմ տարանջատվում: Մանկուց շատ եմ սիրել սպորտը, հատկապես՝ ֆուտբոլը: Որպես կանոն, չկայացած մարզիկները դառնում են նույն ոլորտի լրագրողներ կամ մեկնաբաններ: Ես էլ բացառություն չեմ: 2 տարի մարզվեցի, սակայն չունեցա աշխարհի լավագույն՝ ֆուտբոլիստի մասնագիտությունը, ստացա 2-րդը՝ մարզական լրագրող-մեկնաբանինը:
Նույնիսկ ծառայության ժամանակ փորձել եմ կապ պահել այս ամենի հետ: Հաճախ, երբ մենակ եմ եղել, պատկերացրել եմ ֆուտբոլային ինչ-որ խաղ և սկսել եմ բարձրաձայն մեկնաբանել: Եթե ինչ-որ մեկը նկատեր, գուցե խելագարի տպավորություն թողնեի, բայց ես հենց այդպես՝ խելագարի պես եմ սիրում իմ մասնագիտությունը: Հիմա սովորում եմ Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, միաժամանակ աշխատում եմ «Առաջին ալիքում» որպես մեկնաբան և VNews.am-ում որպես լրագրող: Ներկայացվող հավելվածներն ինձ օգնում են, որ ավելի մատչելի դարձնեմ աշխատանքս:
Բավականին պարզ հավելված է, բայց վաղուց սիրելի է դարձել: Շատ հեշտությամբ և առանց այս ու այն կողմ ընկնելու հետևում եմ բոլոր երկրներում տեղի ունեցող խաղերի արդյունքներին: Գուցե այս ոճի մեջ ավելի նոր հավելվածներ կան, սակայն FotMob-ն արդեն վերածվել է հարազատ ընկերոջ:
Եվս մեկ հավատարիմ հավելված: Մարզական ամենահեղինակավոր պարբերականներից մեկն է: Տեղեկությունները միշտ ճշտված են և թարմ: Այն չի գնում շատ այլ լրատվամիջոցների օրինակով ու հիմա ասպարեզում ունի իր ծանրակշիռ խոսքը:
Սա էլ ռուսական մամուլից: Շատերն ասում են՝ հեռախոսով մեծ ծավալի նյութեր կարդալը ձանձրացնող է, ինչի հետ համաձայն չեմ: Վերլուծություններ սիրում եմ, իսկ այս հավելվածում այդպիսիք շատ են: Կարող եմ մտնել և ժամերով այլևս չհեռանալ՝ մի թեմայից անցում կատարելով մյուսին:
Եթե դուք, այնուամենայնիվ, մարզական լրագրող-մեկնաբան չեք կամ սեր չունեք սպորտի հետ, ապա սպասեք ձեր մասնագիտությանը համապատասխան հավելվածների եռյակին՝ մեր շարքի հաջորդ հերոսներից։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո