Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Յուրաքանչյուրն իր սմարթֆոնում հավելվածներն ընտրում է ըստ անհրաժեշտության և նախընտրության, բայց շատ հաճախ՝ նաև ըստ մասնագիտության։ Մեր այս շարքում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ կներկայացնեն հավելվածների եռյակը, որոնք հատուկ են հենց իրենց մասնագիտություններին:
Ես Անին եմ: 14 տարի առաջ Վանաձորից տեղափոխվեցի Երևան` սովորելու, և սկսվեց իմ պատմությունը: Մասնագիտությամբ բանասեր մանկավարժ եմ, քաղաքագետ, լրագրող և վերջապես սցենարիստ: Ներկայումս ողջ ժամանակս տրամադրում եմ սցենարիստիկային: «Երանի», «Վենդատտա», «Օտարը», «Էլենի օրագիրը»` լսե՞լ եք, այդ սերիալների սցենարիստն եմ: Գրականությունը և ֆիլմերը ինձանից խլում են ողջ ազատ ժամանակս:
Իսկ ազատ ժամանակ ունենալու համար աշխատանքս համակարգված և արագ անելուն օգնում են հետևյալ հավելվածներ`
Այստեղ հնարավոր է գրել սցենարը հենց հեռախոսի մեջ, այնուհետև պատրաստի տեքստն ուղարկել Dropbox-ի միջոցով: Շատ հեշտ է օգտագործման մեջ, պարզ է և հասանելի: Հավելվածն անվճար է, և ամենանահարմար պահին, երբ պետք է լինում արագ տեսարան խմբագրել, բայց համակարգիչս ձեռքիս տակ չէ, ես օգտվում եմ հենց սրանից:
Գրողների և հատկապես սցենարիստների համար շատ օգտակար հավելված է: Հնարավորություն է տալիս ցանկացած վայրում ազատ ժամանակ ունենալու դեպքում արագ կազմել աշխատանքային պլանդ, շարել տեսարաններդ, նախապատրաստվել աշխատանքին: Սրանից օգտվում եմ երկար ուղևորությունների ժամանակ, մեքենայի մեջ` ժամանակ չկորցնելու համար:
Քանի որ սցենարիստի աշխատանքը մեծամասամբ պասիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության է բերում, այս հավելվածի միջոցով կարողանում եմ մի քանի րոպեով կտրվել աշխատանքից և կարճ մարզումների որևէ ծրագիր անել: Ֆիզիկական վարժությունները օգնում են թարմանալ և նորից անցնել աշխատանքի:
Եթե դուք, այնուամենայնիվ, սցենարիստ չեք, ապա սպասեք ձեր մասնագիտությանը համապատասխան հավելվածների եռյակին՝ մեր շարքի հաջորդ հերոսներից։
Նյութը պատրաստեց Շուշանիկ Ասատրյանը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո