-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Forest stay focused-ը հավելված է Android-ի և iOS-ի համար, որի նպատակն է ազատել մարդկանց սմարթֆոններից կախվածությունից և աջակցել բնությանը։ Հավելվածի անվանումը կրում է նաև հետաքրքիր բառախաղ, այն թարգմանվում է ինչպես անտառ նաև հանգստի համար (For Rest): Հավելվածը ստեղծվել է Trees.org նախաձեռնության կողմից, որի նպատակն է պահպանել բնությունը և տնկել որքան հնարավոր է շատ ծառեր։
Հավելվածն իրենից ներկայացնում է պարզ խաղ, որտեղ օգտատերը պետք է տնկի վիրտուալ անտառ։ Անտառ ստեղծելու համար ձեզ անհրաժեշտ են ծառեր, թփեր և այլն։ Դրանք ստանալու համար պետք է միացնել հավելվածը ընտրել ժամանակը (թուփ – 10 րոպե, մեծ թուփ – 20 րոպե, ծառ – 30 րոպե և այլն)։ Ամենակարևորը՝ օգտատերը «աճեցման պահին» չի կարող դուրս գա հավելվածից, այլապես թուփ կամ ծառը կմահանա և վիրտուալ անտառում կմնա ոչ հասած։ Հենց դա էլ ստիպում է օգտատերին այդքան երկար ժամանակ չհպվել հեռախոսի էկրանին, որն էլ նպաստում է սմարթֆոններից կախվածության թուլացմանը:
Այս ծրագրից ակտիվ օգտվելուց դեպքում դուք կազատվեք սմարթֆոնի կախվածությունից, բայց միաժամանակ նաև կօգնեք անտառին, քանի որ որոշակի քանակությամբ միավոր հավաքելուց հետո Ձեր պատվին ծառ կտնկվի Trees.org նախաձեռնության կողմից։ Այս նախաձեռնության շնորհիվ արդեն տնկվել են ավելի քան 245,000 ծառ։ Հնարավոր է նաև կատարել նվիրատվություն այս նախաձեռնությանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո