Ինչպես են ստեղծվում բրիտանական Aston Martin ավտոմեքենաները - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինչպես են ստեղծվում բրիտանական Aston Martin ավտոմեքենաները

Մեծ Բրիտանիայում գտնվում է Aston Martin-ի մի քանի գործարան, սակայն սպորտքարերի ձեռքով հավաքումը կատարվում է միայն դրանցից մեկում՝ Գեյդոնում, որտեղ էլ տեղակայված է բրիտանական ավտոարտադրողի շտաբը։

Բոլոր ավտոմոբիլները հավաքվում են ձեռքով, որից հետո յուրաքանչյուր մեքենա որակի եզրափակիչ ստուգում է անցնում, այնուհետև տեղադրվում է ավտոմեքենայի տվյալ օրինակը ստուգող վարպետի անունով հատուկ վահանակ։

Aston Martin մակնիշի յուրաքանչյուր ավտոմեքենայի հավաքման վրա ծախսվում է մոտ 200 աշխատանքային ժամ։ Մեքենայի կարկասի ներկումը կատարվում է 50 ժամում՝ 50 մասնագետների ընդհանուր ուժերով։ Սալոնի երեսպատման համար պահանջվում է 100 ժամից ոչ պակաս ժամանակ և նվազագույնը 12 կաշի։ Ֆիրմային նշանի աստեղնագործման համար պահանջվում է 4968 կար։ 2019թ․ Գեյդոնում օգտագործվել է ավելի քան 5․6 հազ կմ թել։