-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հենրի Ֆորդը, Ռոբերտ Կիոսակին, Հովարդ Շուլցը և այլ հաջողակ անհատներն այն մասին, թե ինչպես վաստակել գումար, ծախսել խելամիտ և ապրել բարեկեցիկ կյանքով։
Լեգենդար արդյունաբերողը, ավտոմեքենաների արտադրության գործարանների սեփականատերը և գյուտարարը լավատես էր: Նա համարում էր, որ անկախ տարիքից, հարկավոր է մշտապես փնտրել նոր մոտեցումներ և չվախենալ դժվարություններից։ Գումարը Հենրի Ֆորդի համար նոր գիտելիքների ու փորձի ձեռքբերման աղբյուր է եղել։ Այս պատճառով նա խորհուրդ էր տալիս ներդրում կատարել սեփական անձի մեջ, միայն այդ կերպով է հնարավոր հաջողության հասնել։
Ուորեն Բաֆեթը համարվում է բոլոր ժամանակների հռչակավոր ներդրող։ Ֆինանսական օլիմպոսսը գրավել նա սկսել է 10 հազար դոլարից և անցյալ դարի 60-ականներին ներդրումային ընկերություն հիմնելուց։
Այսօր Ուորեն Բաֆեթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, նրա կարողությունը գնահատվում է 77,3 միլիարդ դոլար, նաև զբաղվում է բարեգործությամբ։ Նրա երկարաժամկետ հաջողության գլխավոր գաղտնիքը, հենց իր կարծիքով, սկզբունքայության, համբերության և զգուշավորության մեջ է։
Ռոբերտ Կիոսակին միշտ չէ, որ հաջողակ է եղել։ Սկզբում նա աշխատել է որպես առևտրային գործակալ, այնուհետև հիմնել է սեփական բիզնեսը, սակայն 80-ականներին կորցրել է ամեն ինչ։ Նրա խոսքով՝ «սկսել է իրեն անհաջողակ համարել»։ Հենց այդ պատճառով էլ իր խորհուրդներում մշտապես կրկնվում է այն միտքը, որ հաջողության հասնելու համար հարկավոր է հավատալ սեփական ուժերին։
15 տարի անց գործընկերոջ հետ հիմնել է միջազգային կրթական «Rich Dad`s Organization» ընկերությունը, որտեղ սովորեցնում են բիզնես վարելու և ներդրումներ կատարելու հմտություններ։ 47 տարեկանում նա գրել է բեսթսելեր դարձած «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ Այժմ նա համարվում է ավելի քան 30 բիզնես գրքերի հեղինակ։ Նրա ակտիվների մաքուր արժեքը գնահատվում է մոտ 80 մլն․ դոլար։
Բոդո Շեֆերին անվանում են ֆինասների Մոցարտ, նա համարվում է ժամանակի ու ֆինանսների կառավարման լավագույն մասնագետներից մեկն աշխարհում։ Շեֆերը մանուկ ժամանակ ինքն իրեն խոստացել է, որ առաջին միլիոնը աշխատելու է մինչև 30 տարեկան դառնալը։ 16-ում նա մտադրվում է գրավել Միացյալ Նահանգները, այնուհետև տեղափոխվում է Մեքսիկա։ 26 տարեկանում սննկանում է, բայց չի կոտրվում։
Նա գտնում է իր մենթորին, որն ուսուցանում է ֆինանսական նրբություններին տիրապետելու և հաջողակ դառնալու արվեստը։ Ինչպես խոստացել էր, 30-ում արդեն վաստակել է իր միլիոնը։ Շեֆերը բազմաթիվ բիզնես գրքերի հեղինակ է, որոնք դարձել են բեսթսելերներ։ Փողի հանդեպ նրա վերաբերմունքը պարզ է․ միջոց, որն օգնում է գնել ժամանակ ազատության, անկախության և երջանկության հասնելու համար։
Հովարդ Շուլցը` Starbucks-ի ղեկավարն ու տնօրենների խորհրդի նախագահը, հայտարարում է, որ մարդու ունեցած արժեքները ավելի կարևոր են, քան նրա կապիտալի չափը: Նա ծնվել է Բրուքլինում համեստ ընտանիքում։ Քոլեջն ավարտելուց հետո և մի շարք ընկերություններում աշխատելուց հետո աշխատանքի է անցել Starbucks-ում։ Ասում են, Շուլցը համոզել է ընկերության ղեկավարներին իրեն վստահել Starbucks-ի գործադիր տնօրենի պաշտոնը չնչին աշխատավարձի դիմաց, քանի որ հավատացել է, որ կհասնի անհավանական հաջողությունների։
Փաստորեն, նրա մոտ ստացվել է, քանի որ Starbucks-ն այսօր աշխարհի խոշորագույն սուրճի ցանցն է։ Բիզնեսին նա վերաբերվում է որպես լրջագույն առաքելության, որի կատարման համար հարկավոր է երազել։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո