-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Netflix-ը մտավոր առողջության և համաճարակի ընթացքում ինքներս մեր մասին հոգ տանելու մասին ամենշաբաթյա սերիալ կթողարկի։ Հաղորդավարները կլինեն երիտասարդների համար նկարահանած սերիալների և ֆիլմերի դերասաններ, հայտնում է ծառայության Instagram-յան էջը։
Նոր թողարկումները կլինեն ապրիլի 9-ից մայիսի 14-ը՝ յուրաքանչյուր չորեքշաբթի։ Շոուն կսկսվի խաղաղօվկիանոսյան ժամանակով երեկոյան ժամը յոթին (մեր ժամանակով՝ առավոտյան ժամը 6-ին)։
Դերասանները կքննարկեն խնդիրներ, որոնց հետ համաճարակի ժամանակ առնչվել են երիտասարդները, այդ թվում՝ քնի հետ կապված խնդիրների, սոցիալական շփման պահանջի, անհանգստության և սեփական անձի հանդեպ հոգ տանելու կարևորության մասին։
Դերասանները հաղորդումը կվարերեն իրենց տներից, ընթացքում նրանք քննարկումներ կծավալեն նաև փորձառու հոգեբանների հետ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո