-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
21-րդ դարում, երբ տեխնոլոգիաներն այնպես հաստատակամ են ներխուժել մեր կյանք, որ «անձնական» բառն արդեն իսկ հարաբերական է, շատերս դեռ վստահ ենք, որ գաղտնաբառը չափազանց անձնական, այլոց համար անհասանելի մի բան է:
«Գաղտնաբառ» բառն ինքնին արդեն ինչ-որ միստիկ զգացողությունների աղբյուր է, և ինչքան էլ անպատվաբեր է ուրիշ մեկի անձնական տարածք ներխուժելը, այնուամենայնիվ «արգելված պտուղը միշտ ավելի քաղցր է
Պարզվում է, որ հաճախ ծանոթ մարդու գաղտնաբառը գուշակելը շատ հեշտ է, եթե տիրապետում ես նրա հետաքրքրություններին և հոբբիներին: Այսպիսի եզրակացության են եկել կիբերանվտանգությամբ զբաղվող ID Agent ընկերությունում: Աշխատակիցները ստուգել են ավելի քան 2 մլրդ կոմբինացիաներ, որոնք հասանելի են Darknet-ում:
Գաղտնաբառեր մեջ առավել հաճախ օգտագործվող բանալի բառերի շարքում մասնագետները հայտնաբերել են սպորտի տեսակներ և թիմերի անուններ: Գաղտնի կոմբինացիաները շատ հաճախ կազմված են լինում մեկ բառից՝ ֆուտբոլ, հոկեյ, թենիս: Ոչ պակաս տարածված է գաղտնաբառերի մեջ ֆիլմերի կամ մուլտֆիլմերի հերոսների անվանումների օգտագործումը, որոնց շարքում են Միկի Մաուսը, Սուպերմենը ու Բետմենը:
Ավելի «լուրջ» օգտատերեր տառերին ավելացնում են նաև թվեր, սակայն շատ հաճախ դրանց հետևում թաքնված են երաժշտական խմբեր, օրինակ՝ Blink 182 և Rush, կամ դրանց որևէ ալբոմի անվանում: Բացի այդ, գաղտնաբառերի ստեղծման համար հաճախ օգտագործվում են հենց իրենց անունները:
Իսկ եթե դուք չեք ուզում հայտնվել վերևը նկարագրված «զոհերի» տեղում , ապա խորհուրդ ենք տալիս ձեր այդքան սիրելի կատվի անունով գաղտնաբառեր չստեղծել, ուշադիր լինել, որ դրանք ուժեղ և անվտանգ լինեն և վերջապես՝ անպայման ակտիվացնել երկգործոնային անվտանգություն այնտեղ, որտեղ հնարավոր է: Քանի որ այդ դեպքում հաքերներին կամ ձեր արկածախնդիր ծանոթներին պետք կգա ավելի շատ անձնական տեղեկատվություն կամ հասանելիություն սմարթֆոնին ու համակարգչին, ինչը բավականին կբարդացնի գործընթացը:
Իսկ Facebook-ում երկգործոնային անվտանգություն միացնելու համար հաշվի կարգավորումների Security and login (Մուտք և անվտանգություն) բաժնում պարզապես ակտիվացրեք Use two-factor authentication գործառույթը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո