-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Տեխնոլոգիաների աշխարհի ապրիլմեկյան կատակները առանձնանում են իրենց բարձր ինտելեկտով։
Առանց Իլոնի այս ցուցակը բարդ կլիներ պատկերացնել։ Բոլորը գիտեն Tesla Motors-ի բարդ ֆինանսական վիճակի մասին, չի բացառվում նաև, որ նրանք շուտով սնանկանան։ Մեր շատ սիրված Մասկը որոշեց օգտվել դրանից և «անկրկնելի» ձևով հայտարարեց Tesla-ի սնանկացման մասին։ Հուսանք, որ ամեն ինչ կվերջանա միայն ապրիլմեկյան կատակով:
Elon was found passed out against a Tesla Model 3, surrounded by “Teslaquilla” bottles, the tracks of dried tears still visible on his cheeks.
This is not a forward-looking statement, because, obviously, what’s the point?
Happy New Month! pic.twitter.com/YcouvFz6Y1
— Elon Musk (@elonmusk) 1 апреля 2018 г.
Lego-ն «կոտրեց» մայրերի սրտերը։ Ապրիլի մեկին նրանք «ներկայացրին» նոր փոշեկուլ, որը հավաքում էր գետնին գտնվող Lego-ները և դասավորում ըստ գույների։ Ցավոք դա միայն կատակ էր։ Բայց, եթե այն գոյություն ունենար, հնարավոր է սահմաներ վաճառքի բոլոր ռեկորդները։
Հանրահայտ ամերիկյան հեռախոսային օպերատորներից մեկը՝ T-mobile-ը, շնորհանդես էր կազամակերպել և «փայլուն» հոլովակով ներկայացրել իրենց նոր «սմարթֆոնը», որին անգամ Թիմ Քուկը կնախանձեր։ Այս «սմարթֆոնը» կարող է ամեն ինչ, միակ թերությունն այն է, որ այդքան էլ հարմար չէ պահել գրպանում:
Տեխնոլոգիաները տեղում կանգնած չեն, և սարսափելի արագությամբ առաջ են շարժվում։ ROKU-ն ներկայացրել է «հեղափոխական» սարք, որը լիովին կփոխի ձեր աշխարհայացքը։
Կառավարիր հեռուստացույցդ գուլպայով։
Roku Happy Streaming™ Socks-ի շնորհիվ դուք կարող էք փոխել այս աշխարհը։
Իր գործընկերներից հետ չի մնում նաև չինական ընկերությունը։ Չինացիները ներկայացրել են սուպեր-բյուջետային ֆիթնես-թևնոց՝ Xiaomi Mi Band 3։ Այն ունի ամենը, ինչ սպասվում էր ապագա ֆիթնես-թևնոցներից և անգամ Apple Watch-ի լավագույն առանձնահատկություները։ Ավաղ այն ընդամենը կատակ էր։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո