fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինժեներական քաղաքի ստեղծման տարածքը հատկացվել է

Երևանում ինժեներական քաղաք ստեղծելու ծրագրի ֆինանսավորման համար հեղինակներն ակտիվ բանակցություններ են վարում Հայաստանի կառավարության և մասնավոր այլ անձանց հետ:

Ծրագրի հեղինակ, ամերիկյան National Instruments կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի աշխատակից, համակարգային ինժեներ Գուրգեն Մարդոյանը տեղեկացրել է, որ ինժեներական քաղաքի շինարարության համար տարածքն արդեն հատկացվել է, և ամեն ինչ պատրաստ է շինարարական աշխատանքները սկսելու համար, հայտնում է armenpress.am-ը։

«Այս պահին ֆինանսավորման համար բանակցություններ են գնում, բայց հույս ունենք, որ շատ շուտով  կմեկնարկի շինարարությունը, և առաջիկայում կունենանք «ինժեներական քաղաք», որի արդյունքում Հայաստանում շատ լուրջ հաջողություններ կարձանագրենք տարբեր ուղղություններով»,- նշել է Մարդոյանը:

Կառավարությունը ծրագրի մասնակի ֆինանսավորման պատրաստակամություն է հայտնել, բացի այդ տարբեր մարդկանց հետ ակտիվ բանակցություններ են տարվում ֆինանսավորումն ապահովելու համար:

Ինժեներական քաղաքի շինարարության համար բավականին մեծ  տարածք է հատկացվել Ջրվեժին հարակից Բագրևանդի ճանապարհին: