Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է զբոսաշրջության զարգացմանն ուղղված հաքաթնը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է զբոսաշրջության զարգացմանն ուղղված հաքաթնը

Ապրիլի 7-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված գաղափարներ» հաքաթոնը, որը նպատակ ունի խթանել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում՝ շուկայում ներդնելով ոլորտի նորարար լուծումներ և ծառայություններ, որոնք առավել գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար ու կապահովեն ավելի մեծ եկամուտ դրանց իրագործողներին:

Հաղթողների համար սահմանված են 2 000 000 դրամ, 1 200 000 դրամ և 750 000 դրամ մրցանակներ:

Մասնակից թիմերը 24 ժամվա ընթացքում կաշխատեն իրենց գաղափարների, լուծումների նախատիպերի վրա, որոնք կներկայացնեն ժյուրիին:

Ժյուրիի կողմից կխրախուսվեն նորարարական գաղափարները, մասնավորապես հետևյալ ոլորտներում.

  • Հայաստանում տուրիզմի մասին իրազեկման տեխնոլոգիական լուծումներ
  • Տեղեկատվության որոնման բարելավում
  • Տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիական լուծումների մշակում ուղղված զբոսաշրջության ոլորտի զարգացմանը

Մրցույթի կազմակերպիրներն են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Լոռու մարզպետարանի հետ համատեղ:

Նշենք, որ մրցույթի իրականացմանն աջակցում է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

  • 10


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել է

AITC կենտրոնի առցանց դասերը կարանտինի օրերին կօգնեն ձեռք բերել նոր մասնագիտացում

Հայաստանի պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է World Smart Energy Week-ին

Երևանը Forbes-ի ցանկում 2020-ի թերագնահատված զբոսաշրջային 10 ուղղություններից մեկն է

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

Բարձր տեխնոլոգիաների միջոցով մարզերի զարգացման ծրագիրն ընդլայնվում է

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

TourXel-ն ավտոմատացնում է տուրիստական ընկերությունների աշխատանքը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակության այցը Սան Ֆրանցիսկո (լուսանկարներ)

ԵՊՀ-ի և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ կրթական ծրագիր են մշակում

Պոլիտեխնիկական համալսարանը և Ռատգերսի համալսարանը կհամագործակցեն

Հայտնի են «Բաց կառավարման տվյալների Հեքըթոնի» հաղթողները

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Մարտի 16-ից 17-ը տեղի կունենա Climate Tech Hackathon vol. 2-ը